Հարգելի սիրող աստղագետներ,

Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ) շարունակում է Հայաստանի սիրող աստղագետների հավաքագրումը:

Աստղագիտությունն այն եզակի գիտություններից է, որը գրավում է շատերին` անկախ տարիքից ու մասնագիտությունից: Պրոֆեսիոնալ աստղագիտությունը Հայաստանում բավականին զարգացած է և համակարգված, սակայն սիրող աստղագետները համախմբված չեն, ինչը խոչընդոտում է Հայաստանում սիրողական աստղագիտության զարգացմանը:

Նախաձեռնության հիմնական նպատակն է Հայաստանում աստղագիտության զարգացումն ու տարածումը, ինչպես նաև հանրության հետ համագործակցությունը բոլոր հնարավոր եղանակներով, տարածելով աստղագիտությունը հանրության մեջ և մշակույթում, զարգացնելով աստղագիտական կրթությունը, հանրամատչելի աստղագիտությունը, Բյուրականի աստղադիտարանում գիտական տուրիզմը, գիտական լրագրությունը և այլն: Հայաստանի սիրող աստղագետների ընկերությունը (ՀՍԱԸ) պատրաստ է աջակցել Ձեզ իրականություն դարձնել Ձեր բոլոր մտահաղացումներն ու առաջարկներն` ուղղված նշված նպատակներին:

Սիրող աստղագետների համար պարբերաբար կազմակերպվելու են տարբեր ուսուցողական և գործնական միջոցառումներ, այդ թվում` դիտումներ: Մանրամասներին դուք կտեղեկանաք շուտով:

 

 

ՀՍԱԸ գրանցված անձիք

 


 

Առցանց գրանցման ձև


Ազգանուն        Անուն  

Հեռախոսահամար        Էլ-փոստ  

Ունե՞ք աստղադիտակ   Աստղադիտակի անվանումը   Օբյեկտիվի չափը
Այո   Ոչ    

Որքա՞ն եք գնահատում Ձեր աստղագիտական գիտելիքները     լավ   միջին   վատ

Ցանկանու՞մ եք դառնալ Հայկական սիրողական աստղագիտական ընկերությոն անդամ    Այո   Ոչ