Նկարագրություն

ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը և Հայկական աստղագիտական ընկերությունը կազմակերպում են երկրորդ Բյուրականյան գիտաճամբարը շնորհալի պատանիների համար: Եթե շնորհալի ես և հետաքրքրասեր, ապա Բյուրականյան գիտաճամբարը հենց քեզ համար է։ Միայն այստեղ կարող ես համադրել ուսումն ու ժամանցը, գիտությունն ու արվեստը, հենց դուք մասնակիցներդ կներգրավվեք ճամբարի կազմակերպչական աշխատանքներին և կդրսևորեք անհատականություն, հնարամտություն և յուրահատուկ մտածելակերպ:


Ծրագիր


Ո՞վ է կազմակերպում գիտաճամբարը

ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարան (ԲԱ)
Հայկական աստղագիտական ընկերություն (ՀԱԸ)
ՀՀ Կրթության և գիտության նախարարություն

Գիտաճամբարի իրականացմանը օժանդակում է Հայ օգնության ֆոնդը

Կազմկոմիտեի նախագահ` Արեգ Միքայելյան
Գիտաճամբարի համակարգող՝ Սոնա Ֆարմանյան

Կազմկոմիտեի անդամներ` Հ․ Աբրահամյան, Ն. Ազատյան, Մ․ Ալեքսանյան, Մ. Գյուլզադյան,
Մ․ Զոհրաբյան, Հ․ Մելքումյան, Գ. Միքայելյան, Գ․ Պարոնյան, Գ․ Օհանյան, Ս․ Ֆարմանյան


Կարող ես մեզ դիմել եթե (պարտադիր պայմաններ)

  • հայ շնորհալի պատանի ես (խրախուսվում է սփյուռքահայ պատանիների մասնակցությունը)
  • 12-15 տարեկան ես
  • բարձր առաջադիմություն ես ցուցաբերում
  • աստղագիտական նախասիրություններ ունես
  • անգլերենի միջին գիտելիքներ ունես
  • օրինակելի վարք կցուցաբերես (անհամապատասխան վարքի դեպքում մասնակիցը կարող է հեռացվել ճամբարից)



  • Ի՞նչ է քեզ սպասվում գիտաճամբարում

  • Հանդիպում հայտնի աստղագետների հետ
  • Աստղագիտական հանրամատչելի ինտերակտիվ դասախոսություններ
  • Զրույց աստղագիտության և առասպելաբանության կապի մասին
  • Անգլերենի լեզվի և մշակույթի պարապմունքներ
  • Գիտական ֆիլմերի դիտումներ պրոֆեսիոնալ աստղագետի մեկնաբանությամբ
  • Ինտելեկտուալ խաղեր
  • Այցելություն աստղադիտարանի խոշորագույն 2.6մ դիտակ
  • Այցելություն Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան
  • Գիշերային դիտումներ փոքր աստղադիտակներով
  • Սիրողական աստղադիտակի պատրաստում
  • Էքսկուրսիաներ Ամբերդ, Տեղերի վանք, Օշական
  • Արշավներ Բյուրականի շրջակայքում
  • Մարզական խաղեր և մրցույթներ
  • Ֆիլմի նկարահանում հենց քո մասնակցությամբ
  • Համերգ մասնակիցների կողմից
  • Վկայականների հանձնում
  • Ճամբարի մասին պատմող ֆիլմ


  • Կարող եք դիտել Բյուրականյան առաջին գիտաճամբարի լուսանկարներն այստեղ:
    Կարող եք դիտել Բյուրականի աստղադիտարանի լուսանկարներն այստեղ։

    Գիտաճամբարի մասնակցության վարձը 48.000 դրամ է, իսկ դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 22-ն է։

    Լրացրու՛ հայտը և ուղարկիր այն ծրագրի համակարգող Սոնա Ֆարմանյանին հետևյալ էլ. հասցեով sona.farmanyan@mail.ru։

    Դեռևս ունե՞ս հարցեր, կապվիր մեզ հետ հետևյալ էլ․ հասցեով sona.farmanyan@mail.ru կամ զանգահարիր 055 911307 հեռախոսահամարին։