Նկարագրություն

Հարավարևմտյան և կենտրոնական Ասիայի Աստղագիտության զարգացման տարածաշրջանային գրասենյակը և Հայկական աստղագիտական ընկերությունը կազմակերպում են Բյուրականյան Վեցերորդ գիտաճամբարը շնորհալի դպրոցականների համար:

Եթե սիրում ես տիեզերքը, շնորհալի ես և հետաքրքրասեր, ապա Բյուրականյան գիտաճամբարը հենց քեզ համար է։ Միայն այստեղ կարող ես համադրել ուսումն ու ժամանցը, գիտությունն ու արվեստը, հենց դուք մասնակիցներդ կներգրավվեք ճամբարի կազմակերպչական աշխատանքներին և կդրսևորեք անհատականություն, հնարամտություն ու յուրահատուկ մտածելակերպ: Տե՛ս նախորդ գիտաճամբարի նկարներն այստեղ։


      



Ո՞վ է կազմակերպում գիտաճամբարը

Հարավարևմտյան և կենտրոնական Ասիայի Աստղագիտության զարգացման տարածաշրջանային գրասենյակ
Հայկական աստղագիտական ընկերություն (ՀԱԸ)

Գիտաճամբարը մասնակի ֆինանսավորում է «Ստեփան Գիշյան» Բարեգործական հիմնադրամը

Կազմկոմիտեի նախագահ` Արեգ Միքայելյան
Գիտաճամբարի համակարգող՝ Սոնա Ֆարմանյան

Կազմկոմիտեի անդամներ` Հ․ Աբրահամյան, Մ․ Ալեքսանյան, Մ․ Ասրյան, Մ. Գյուլզադյան, Լ․ Դարբինյան, Մ․ Զոհրաբյան, Վ. Հարությունյան, Գ. Միքայելյան, Գ․ Պարոնյան


Կարող ես մեզ դիմել եթե (պարտադիր պայմաններ)
  • հայ շնորհալի պատանի ես (խրախուսվում է սփյուռքահայ պատանիների մասնակցությունը)
  • 10-14 տարեկան ես
  • բարձր առաջադիմություն ես ցուցաբերում
  • աստղագիտական նախասիրություններ ունես
  • օրինակելի վարք կցուցաբերես (անհամապատասխան վարքի դեպքում մասնակիցը կարող է հեռացվել ճամբարից)



  • Ի՞նչ է քեզ սպասվում գիտաճամբարում

  • Հանդիպում հայտնի աստղագետների հետ
  • Աստղագիտական հանրամատչելի ինտերակտիվ դասախոսություններ
  • Զրույց աստղագիտության և առասպելաբանության կապի մասին
  • Անգլերենի լեզվի և մշակույթի պարապմունքներ
  • Գիտական ֆիլմերի դիտումներ պրոֆեսիոնալ աստղագետի մեկնաբանությամբ
  • Ինտելեկտուալ խաղեր
  • Այցելություն աստղադիտարանի խոշորագույն 2.6մ դիտակ
  • Այցելություն Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան
  • Գիշերային դիտումներ փոքր աստղադիտակներով
  • Սիրողական աստղադիտակի պատրաստում
  • Էքսկուրսիաներ Ամբերդ, Տեղերի վանք, Օշական
  • Արշավներ Բյուրականի շրջակայքում
  • Մարզական խաղեր և մրցույթներ
  • Համերգ մասնակիցների կողմից
  • Վկայականների հանձնում


  • Լրացրու՛ հայտը և ուղարկիր այն ծրագրի համակարգող Սոնա Ֆարմանյանին հետևյալ էլ. հասցեով sona.farmanyan@mail.ru։ Երկու օրվա ընթացքում պատասխան չստանալու դեպքում խնդրում ենք նորից այն ուղարկել կամ զանգահարել ստորև նշված հեռախոսահամարով։

    Դեռևս ունե՞ս հարցեր, կապվիր մեզ հետ հետևյալ էլ․ հասցեով sona.farmanyan@mail.ru կամ զանգահարիր 055 911307 հեռախոսահամարին։