Նկարագրություն

Հարավարևմտյան և կենտրոնական Ասիայի Աստղագիտության զարգացման տարածաշրջանային գրասենյակը և Հայկական աստղագիտական ընկերությունը Բյուրականի աստղադիտարանի հետ համատեղ կազմակերպում են Բյուրականյան ութերորդ գիտաճամբարը շնորհալի դպրոցականների համար:

Եթե սիրում ես տիեզերքը, շնորհալի ես և հետաքրքրասեր, ապա Բյուրականյան գիտաճամբարը հենց քեզ համար է։ Միայն այստեղ կարող ես համադրել ուսումն ու ժամանցը, գիտությունն ու արվեստը, հենց դուք՝ մասնակիցներդ կներգրավվեք ճամբարի կազմակերպչական աշխատանքներին և կդրսևորեք անհատականություն, հնարամտություն ու յուրահատուկ մտածելակերպ: Տե՛ս նախորդ գիտաճամբարի նկարներն այստեղ։


Ծրագիր



      
      
  
  
  
  



Ո՞վ է կազմակերպում գիտաճամբարը

Հարավարևմտյան և կենտրոնական Ասիայի Աստղագիտության զարգացման տարածաշրջանային գրասենյակ
Հայկական աստղագիտական ընկերություն (ՀԱԸ)
Բյուրականի աստղադիտարան (ԲԱ)

Գիտաճամբարը մասնակի ֆինանսավորում է Հայ օգնության ֆոնդը

Կազմկոմիտեի նախագահ` Արեգ Միքայելյան
Գիտաճամբարի համակարգող՝ Սոնա Ֆարմանյան


Կարող ես մեզ դիմել եթե (պարտադիր պայմաններ)
  • հայ շնորհալի պատանի ես (խրախուսվում է սփյուռքահայ պատանիների մասնակցությունը)
  • 11-14 տարեկան ես
  • բարձր առաջադիմություն ես ցուցաբերում
  • աստղագիտական նախասիրություններ ունես
  • օրինակելի վարք կցուցաբերես (անհամապատասխան վարքի դեպքում մասնակիցը կարող է հեռացվել ճամբարից)



  • Ի՞նչ է քեզ սպասվում գիտաճամբարում

  • Հանդիպում հայտնի աստղագետների հետ
  • Աստղագիտական հանրամատչելի ինտերակտիվ դասախոսություններ
  • Զրույց աստղագիտության, առասպելաբանության, կենսոլորտի, հայկական տոների կապի մասին
  • Գիտական ֆիլմերի դիտում պրոֆեսիոնալ աստղագետի մեկնաբանությամբ
  • Անգլերենի լեզվի պարապմունքներ
  • Կավագործության պարապմունքներ
  • Ռոբոտաշինության պարապմուքներ
  • Հրթիռի արձակում աստղադիտարանի տարածքից
  • Մարզական խաղեր և մրցույթներ
  • Ինտելեկտուալ խաղեր և մրցույթներ
  • Աստղագիտական խաղեր
  • Այցելություն աստղադիտարանի խոշորագույն 2.6մ դիտակ
  • Այցելություն Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան
  • Այցելություն պլանետարիում
  • Գիշերային դիտումներ փոքր աստղադիտակներով
  • Ցերեկային դիտումներ արեգակնային դիտակով
  • Էքսկուրսիաներ Ամբերդ, Տեղերի վանք, Տառերի պուրակ, Օհանավանք, Սաղմոսավաք
  • Արշավներ Բյուրականի շրջակայքում
  • Համերգ մասնակիցների կողմից
  • Վկայականների, նվերների, նոմինացիաների հանձնում


  • Լրացրու՛ հայտը և ուղարկիր այն ծրագրի համակարգող Սոնա Ֆարմանյանին հետևյալ էլ. հասցեով sona.farmanyan@mail.ru։ Երկու օրվա ընթացքում պատասխան չստանալու դեպքում խնդրում ենք նորից այն ուղարկել կամ զանգահարել ստորև նշված հեռախոսահամարով։

    Դեռևս ունե՞ս հարցեր, կապվիր մեզ հետ հետևյալ էլ․ հասցեով sona.farmanyan@mail.ru կամ զանգահարիր 055 911307 հեռախոսահամարին։