ՀԱԸ դպրոցական դասախոսությունների ծրագիրը նախաձեռնել է ՀԱԸ-ի համանախագահ՝ պրոֆ. Երբանդ Թերզյանը (Կոռնելլի համալսարան, Նյու Յորք, ԱՄՆ), խթանելու համար աստղագիտությունը հայկական դպրոցներում և հեշտացնելու փոխգործակցությունը պրոֆեսիոնալ աստղագետների հետ։ Սովորաբար տարին մեկ անգամ՝ սկսած 2012թ.-ից, պրոֆեսիոնալ աստղագետները այցելում են 25-30 մասնագիտացված և ավագ դպրոցներ և դասախոսություններ կարդում աստղագիտության թեժ թեմաների, հայկական աստղագիտության նվաճումների և այլնի վերաբերյալ: Նրանք նաև աստղագիտական գովազդային նյութեր են բաժանում դպրոցներին և աշակերտներին։ Առաքելության նպատակն է նաև բացահայտել տաղանդավոր երեխաներին հատկապես հեռավոր մարզերում՝ նրանց հետ հետագա կապը պահպանելու համար: Մեկ անգամ՝ 2013 թվականին, ծրագիրը կազմակերպվել է Արցախի դպրոցներում, իսկ մյուս տարիներին՝ Երևանում և ՀՀ մարզերում։