Մամուլի հաղորդագրություն,
20.05.2012թ.
Ինչպես արդեն
հաղորդվել
է, ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշանավոր անձանց տարեդարձների
թվում իր 2012թ.
ցանկում ընդգրկել է
նաև Անանիա
Շիրակացու
1400-ամյակը (այդ ցանկում
են նաև
Մեսրոպ Մաշտոցի 1650
և Սայաթ-Նովայի
300 ամյակները): Անանիա
Շիրակացին
(612-685) հայ
միջնադարի
խոշորագույն
գիտնականն
է. փիլիսոփա,
մաթեմատիկոս,
տիեզերագետ,
տոմարագետ,
ճշգրիտ գիտությունների
և բնագիտության
հիմնադիրը
Հայաստանում:
Նրա գիտական
ժառանգությունը
զգալի ազդեցություն
է ունեցել
հայ բնագիտական
մտքի հետագա
զարգացման
վրա: ՀՀ Կառավարությունը
նախաձեռնել
է Անանիա Շիրակացու
1400-ամյա հոբելյանի
տոնակատարությունը:
ՀՀ Վարչապետի
գլխավորությամբ
ստեղծվել
է հոբելյանական
հանձնաժողով,
ներգրավված
են ՀՀ Մշակույթի,
ՀՀ Կրթության
և գիտության,
ՀՀ Արտաքին
գործերի
և այլ նախարարություններ
և ՀՀ Գիտությունների
ազգային ակադեմիան:
Հոբելյանական
միջոցառումների
ցանկում կարևորագույնը
կլինի ՀՀ
ԳԱԱ Բյուրականի
աստղադիտարանում
սեպտեմբերի
24-28-ին նախատեսվող
«Աստղագիտական ժառանգությունը
ազգային մշակույթում» թեմայով
միջազգային
պատմա-աստղագիտական
գիտաժողովը,
որը նվիրված
կլինի ինչպես Շիրակացու
աստղագիտական
ժառանգությանը,
այնպես էլ Հայաստանում
աստղագիտական
արժեք ներկայացնող
նյութական
և ոչ նյութական
հուշարձանների
ուսումնասիրությանը:
Նույնպես
Բյուրականի
աստղադիտարանում
սեպտեմբերի
15-23-ին կկազմակերպվի
երիտասարդ
աստղագետների
միջազգային
դպրոց, տարվա ընթացքում
կիրականացվի
Հայաստանի
պատմա-աստղագիտական
ժառանգության
ուսումնասիրություն
և համակարգում,
կհրատարակվեն
մի շարք
գրքեր: ՀՀ
ԳԱԱ «Գիտության աշխարհում» հանդեսի
մի համարն
ամբողջովին
նվիրվելու
է Անանիա Շիրակացուն,
իրականացվելու
են նաև
Շիրակացու
թվային շտեմարանի
և կայքի ստեղծում, հասարակությանը Շիրակացու աշխատանքներին ծանոթացնելու նպատակով մի շարք հանդիպումներ դպրոցներում ու բուհերում, ինչպես նաև այլ միջոցառումներ:
Միջոցառումների
մեջ ակտիվորեն
ներգրավված
են ՀՀ ԳԱԱ Բյուրականի
աստղադիտարանը,
ՀՀ ԳԱԱ Պատմության
ինստիտուտը,
ՀՀ ԳԱԱ Հնագիտության
և ազգագրության
ինստիտուտը,
Մատենադարանը,
Երևանի պետական համալսարանը,
Շիրակացու
անվան ճեմարանը
և այլ կազմակերպություններ:
Հայկական աստղագիտական
ընկերություն