Մամուլի
հաղորդագրություն,
22.05.2012թ.
Մայիսի
23-ին լրանում
է հայազգի
ճանաչված
ֆիզիկոս,
ՀՀ ԳԱԱ արտասահման
անդամ Ֆելիքս
Ահարոնյանի
60-ամյա հոբելյանը:
Նա ծնվել
է 1952թ. Երևանում:
Սովորել
է Երևանի պետական համալսարանի
ֆիզիկայի
ֆակուլտետում,
այնուհետև
տեղափոխվել
է Մոսկվայի
ֆիզիկա-տեխնիկական
ինստիտուտ,
որտեղ էլ 1975թ. ստացել է մագիստրոսի
աստիճան, իսկ 1979թ.` գիտությունների
թեկնածուի
գիտական աստիճան: 1979-1991թթ.
աշխատել
է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում
որպես կրտսեր, ավագ, այնուհետև`
առաջատար
գիտաշխատող:
1987թ. արժանացել
է գիտությունների
դոկտորի գիտական աստիճանի (միջուկային
և մասնիկային
ֆիզիկայի
գծով): 1993-2006թ. եղել
է Հայդելբերգի
Մաքս Պլանկի միջուկային ֆիզիկայի ինստիտուտի
(MPI-K) բարձր էներգիաների
աստղաֆիզիկայի
տեսության
խմբի ղեկավար:
2006թ. մինչ
այժմ դասավանդում
է Դուբլինի
առաջատար
հետազոտությունների
ինստիտուտում
(DIAS) և Աստղամասնիկային
ֆիզիկայի
և աստղաֆիզիկայի
կենտրոնի
(CAPPA) տնօրենն
է: Ֆելիքս Ահարոնյանը
զբաղվում
է աստղամասնիկային
ֆիզիկայով,
տիեզերաբանությամբ,
տեսական ֆիզիկայով.
նրա գիտական աշխատանքները
նվիրված են գամմա
ճառագայթների
աստղագիտությանը,
ռենտգենյան
և նեյտրինային
աստղագիտությանը,
ինչպես նաև տիեզերական
ճառագայթներին:
2005թ. ստացել
է ՀՀ նախագահի
մրցանակ,
2006թ. արժանացել
է Եվրոպական
միության
Դեկարտի անվան մրցանակի,
իսկ 2010-ին` Ամերիկյան
աստղագիտական
ընկերության
Ռոսսիի անվան մրցանակին:
Ֆելիքս Ահարոնյանը
բազմաթիվ
միջազգային
գիտական հանձնաժողովների
և միությունների
անդամ է, ունեցել է բազմաթիվ հրավիրված
դասախոսություններ
աշխարհի ամենահեղինակավոր
համալսարաններում,
կազմակերպել
է մի քանի
միջազգային
գիտաժողովներ
և հանրային
դասախոսություններ:
Ունի մոտ
350 գիտական
հոդվածներ
միջազգային
գրախոսվող
ամսագրերում,
ինչպես նաև 3 աստղագիտական
գրքերի հեղինակ է:
2006-ին ընտրվել
է MPI-K ինստիտուտի
արտասահմանյան պատվավոր անդամ, 2008-ին՝
ՀՀ ԳԱԱ արտասահմանյան
անդամ, իսկ 2012-ին՝ Իռլանդիայի
թագավորական
ակադեմիայի
անդամ:
Հայկական
աստղագիտական
ընկերություն