Մամուլի հաղորդագրություն,
03.06.2012թ.
Հայաստանը մասնակցեց Մոսկվայում կայացած Եվրասիական աստղագիտական համագումարին
Մայիսի 28-ից մինչև
հունիսի 1-ը
Մ.Վ. Լոմոնոսովի
անվան Մոսկվայի պետական համալսարանում
տեղի ունեցան
Եվրասիական
աստղագիտական
ընկերության
(ԵԱԱԸ) 11-րդ հաշվետու-ընտրական
համագումարը
և «Աստղագիտությունը տեղեկատվական
պայթյունի
դարաշրջանում. արդյունքներ
և խնդիրներ» թեմայով գիտական կոնֆերանսը,
որոնց մասնակցեցին
մոտ 250 գիտնականներ:
Կոնֆերանսին
լսվեցին և
քննարկվեցին
աստղագիտության
զանազան ոլորտներին
առնչվող զեկուցումներ,
որոնք բաժանված էին մի
շարք զուգահեռ
նստաշրջանների` «Աստղաչափություն
և երկնային
մեխանիկա», «Արեգակ», «Աստղեր,
մոլորակային
համակարգեր
և միջաստղային
միջավայր», «Ժամանակակից
աստղաբաշխություն», «Արտագալակտիկական
աստղագիտություն», «Վիրտուալ
աստղադիտարաններ», ինչպես
նաև «Աստղագիտության
դասավանդում
և մասսայականացում»թեմաներով:
Առանձնահատուկ
ուշադրության
էին արժանի
Երկրի պտույտի առանձնահատկություններին,
Լուսնի վրա ջրի
հայտնաբերմանը,
Երկրի համար վտանգավոր
աստղակերպերին
և գիսավորներին,
Արեգակի ակտիվության
ներկայիս
փուլին, աստղաքիմիային
և աստղերի
առաջացմանը,
սև խոռոչներին,
տիեզերաբանության
զանազան հարցերին, տիեզերական
աստղադիտարանների
նոր նախագծերին
և վիրտուալ
աստղադիտարաններին
նվիրված զեկուցումները: Համագումարը քննարկեց ԵԱԱԸ
կատարված
աշխատանքները,
առաջիկա անելիքները, նախկին
Խորհրդային
Միության
տարածքում
աստղագիտության
զարգացման
հեռանկարները,
այդ թվում`
գիտական համագործակցության
ընդլայնումը,
հետագա տարեկան համաժողովների,
գիտական կոնֆերանսների
և դպրոցների
կազմակերպումը
և այլն:
Հայաստանից
համագումարին
և գիտական
կոնֆերանսին,
ինչպես նաև ԵԱԱԸ վարչության
և «Astronomical and Astrophysical Transactions» գիտական
հանդեսի խմբագրական
կոլեգիայի
նիստերին
մասնակցեց
Հայկական
աստղագիտական
ընկերության
(ՀԱԸ) համանախագահ
և ԵԱԱԸ վարչության
անդամ Արեգ Միքայելյանը,
ով հանդես
եկավ «Մարգարյանի
գալակտիկաների
բազմալիքային
ուսումնասիրությունները
Հայկական
վիրտուալ
աստղադիտարանի
շրջանակներում» թեմայով
գիտական զեկուցումով
և ակտիվորեն
մասնակցեց
համագումարի
և ԵԱԱԸ վարչության
աշխատանքներին:
Մասնավորապես,
մեծ հետաքրքրություն
ներկայացրեց
Միքայելյանի
զեկուցումը ՀԱԸ
գործունեության,
հատկապես`Հայաստանում
գիտական լրագրության
կազմակերպման
և աստղագիտության
մասսայականացման
վերաբերյալ,
ինչը շատերի
կարծիքով
կարող է լավ փորձ
հանդիսանալ
նաև նախկին
Խորհրդային
Միության
այլ երկրների
համար: Այդ ելույթը
համագումարում
գիտական լրագրության
քննարկման
հիմք հանդիսացավ:
Հարկ է նշել նաև,
որ ՀԱԸ էլեկտրոնային
տեղեկագրերը
հիշատակվեցին
որպես նման աստղագիտական
տեղեկատվական
նյութերի
մեջ լավագույնը:
Վերջին օրը` հունիսի
1-ին, տեղի ունեցան ԵԱԱԸ
վարչության
ընտրություններ,
և Միքայելյանը
ևս 4 տարով
վերընտրվեց
ԵԱԱԸ վարչության
կազմում: Համագումարի
շրջանակներում
տեղի ունեցան
նաև մշակութային
միջոցառումներ`
հանդիսավոր
ընդունելություն,
հանդիպումներ,
համերգ, այցելություն
Մոսկվայի
աստղացուցարան
և ճաշկերույթ:
Հիշեցնենք, որ ԵԱԱԸ
ստեղծվել
է 1990թ. որպես Խորհրդային
Միության
աստղագիտական
ընկերություն,
սակայն վերջինիս
փլուզումից
հետո վերանվանվեց
Եվրասիական
աստղագիտական
ընկերություն
և ներկայումս
նրա կազմում
կան 31 երկրների
մոտ 800 գիտնականներ:
Հայաստանից
ԵԱԱԸ անդամ
են 12 աստղագետ,
իսկ ՀԱԸ հանդիսանում
է ԵԱԱԸ պաշտոնական
ներկայացուցիչը
Հայաստանում:
Հայկական աստղագիտական
ընկերություն