Մամուլի հաղորդագրություն,
03.06.2012թ.
Լուսնի հերթական մասնակի խավարումը
Վաղը` հունիսի
4-ին, տեղի կունենա Լուսնի մասնակի խավարում: Լուսնի խավարումը տեղի
է ունենում,
երբ Լուսինը`
իր ուղեծրով
շարժվելով
Երկրի շուրջ, հայտնվում
է Արեգակի
նկատմամբ
Երկրի հակադիր կողմում, և Երկրի ստվերը
ծածկում
է Լուսինը:
Այս անգամ
խավարումը կարող
են դիտել
Ավստրալիայից,
արևելյան
Ասիայից, Խաղաղ օվկիանոսից, Հյուսիսային
և Հարավային Ամերիկաների արևմտյան ափերից:
Խավարումը
Հայաստանից
չի դիտվելու:
Խավարման
առավելագույն
փուլում Լուսնի մոտ մեկ
երրորդ մասը կծածկվի
Երկրի ստվերով և մթագնած տեսք կունենա:
Այդ մասը
կլուսավորվի
միայն Երկրի մթնոլորտի
կողմից բեկված Արեգակի լույսով և կարմրավուն
գույն կունենա, ինչը բավական
գրավիչ տեսարան է: Խավարման կիսաստվերը
կսկսվի Գրինվիչի ժամանակով ժամը 08:48:11-ին, կտևի
4 ժամ 30 րոպե
2 վայրկյան և կավարտվի 13:18:13-ին: Մասնակի
խավարումը
կսկսվի Գրինվիչի ժամանակով 09:59:53-ին,
կտևի 2 ժամ
6 րոպե 35 վայրկյան
և կավարտվի
12:06:28-ին: Առավելագույն
փուլը կդիտվի
11:03:12-ին: Այս տարի դիտվում
է Լուսնի ընդամենը 2 խավարում (հաջորդը` նոյեմբերի
28-ի կիսաստվերային
խավարումը, Հայաստանից
դարձյալ չի դիտվելու):
Հայկական աստղագիտական
ընկերություն