Մամուլի
հաղորդագրություն,
04.06.2012թ.
Հունիսի 5-ին
և 6-ին տեղի կունենա շատ հազվադեպ աստղագիտական երևույթ՝ Վեներայի անցումը Արեգակի սկավառակի վրայով. բնության այդ զարմանահրաշ երևույթը հաջորդ անգամ կդիտվի արդեն 22-րդ դարում՝ 2117թ.: Երկրային
դիտորդի
համար մի քանի
ժամվա ընթացքում
Վեներայի
մուգ
սկավառակը
(մոտ 1 անկյունային
րոպե
տրամագծով)
կտեղաշարժվի
Արեգակի
սկավառակի
վրայով
(տրամագիծը՝
մոտ 30 աղեղնային
րոպե): Այն
կսկսվի
Գրինվիչի
ժամանակով (UTC) հունիսի
5-ին ժամը 22:09 և
կավարտվի
հունիսի 6-ին
ժամը 04:49 (UTC): Անցումն
ամբողջությամբ
տեսանելի
կլինի Խաղաղ օվկիանոսի
արևմտյան
մասում,
Հյուսիսային
Ամերիկայի
հյուսիս-արևմտյան
հատվածում,
հյուսիս-արևմտյան
Ասիայում,
Ճապոնիայում,
Ֆիլիպիններում,
Արևմտյան
Ավստրալիայում,
Նոր
Զելանդիայում,
Սկանդինավիայի
հյուսիսային
մասերում,
Իսլանդիայում,
Գրենլանդիայում:
Անցման
սկիզբը
կդիտվի
հունիսի 5-ին՝
մինչ
արևամուտը
Հյուսիսային
Ամերիկայում,
Հարավային
Ամերիկայի
հյուսիս-արևմտյան
մասում: Հունիսի
6-ին՝
արևածագից
սկսած,
անցումը կդիտվի
Հարավային
Ասիայում,
Միջին
Ասիայում,
Աֆրիկայի արևելյան
շրջաններում
և Եվրոպայի
մեծ մասում:
Հայաստանում
նույնպես
Վեներայի
անցումը կդիտվի
հունիսի 6-ին՝
արևածագից
(Երևանի ժամանակով
05:32) մինչ Երևանի
ժամանակով 08:54:
Քանի որ Վեներան
Արեգակնային
համակարգի
ներքին մոլորակ
է (դրա
ուղեծիրը
գտնվում է
Երկրի և Արեգակի
միջև), Երկրից
հնարավոր է
դիտել դրա
անցումը
Արեգակի
սկավառակի
վրայով. հսկա
լուսատուի
սկավառակի
վրա մոլորակը
կերևա որպես
փոքրիկ սև
կետ: Վեներայի
անցումը
Արեգակի
սկավառակի
վրայով տեղի է
ունենում, երբ
իր ուղեծրով շարժվելիս
այն անցնում է
Երկրի և
Արեգակի միջով:
Սա Արեգակի
խավարման
նման երևույթ
է, երբ
Լուսինն է
ծածկում
Արեգակի
սկավառակը, և
քանի որ
Վեներայի
սկավառակը
երկնքում
ավելի փոքր է,
այն Արեգակի
միայն մի
չնչին մասն է
ծածկում, և
ավելի դանդաղ
է շարժվում
Արեգակի սկավառակի
վրայով, քանի
որ այն շատ
ավելի հեռու է
Երկրից:
Վեներայի
անցումը
Արեգակի
սկավառակի
վրայով
ամենահազվադեպ
տեղի ունեցող
կանխատեսելի
աստղագիտական
երևույթներից
մեկն է: Մոտ 250 տարում
դիտվում է 4
այսպիսի
երևույթ՝
երկու
դեկտեմբերյան
և երկու
հունիսյան:
Արեգակի
սկավառակի
վրայով
Վեներայի
անցումները հանդես
են գալիս
զույգերով,
որոնք իրարից
բաժանված են 8
տարով: Նախորդ
անցումը տեղի
է ունեցել 2004թ. հունիսի
8-ին և Երևանում երևացել է ամբողջությամբ՝ մոտ 6 ժամ տևողությամբ, իսկ
հաջորդ զույգ
անցումները
տեղի
կունենան 2117թ. և 2125թ.: Առաջին
անգամ
Վեներայի
անցումը
Արեգակի սկավառակի
վրայով դիտել
է անգլիացի
աստղագետ Երեմիա
Հորոքսը 1639թ. դեկտեմբերի
4-ին: Արեգակի
սկավառակի
վրայով
Վեներայի անցումները
պատմականորեն
ունեցել են
մեծ գիտական
նշանակություն.
դրանց
օգնությամբ
որոշվել են
Արեգակնային
համակարգի
չափերը, 1639թ. դիտումների
հիման վրա
հաշվարկվել է
Արեգակի և
Երկրի հեռավորությունը,
որը մինչ այդ
ժամանակն
արված ամենաճշգրիտ
հաշվարկն էր:
2012թ. անցումը
նույնպես
գիտնականներին
թույլ կտա
կատարել մի
շարք
հետազոտություններ,
որոնք կարևոր
են
արտաարեգակնային
մոլորակների
հետագա որոնումների
և դրանց
չափերի
որոշման
համար, Վեներայի
մթնոլորտի
մանրակրկիտ
ուսումնասիրությունների
համար և այլն:
Վեներան երկնակամարի
ամենապայծառ
“աստղն” է, որն
իր անունը
ստացել է հռոմեական
Վեներա
աստվածուհու
պատվին, ով գեղեցկության
և սիրո
աստվածուհին
էր: Հնում
հայերն այս
մոլորակը
կոչել են
Արուսյակ: Վեներան
Արեգակնային
համակարգի
2-րդ մոլորակն
է, և այն հաճախ
անվանում են
Երկրի
“քույրը”, քանի
որ այս երկու
մոլորակները
շատ նման են
իրար զանգվածներով,
ձգողության
ուժով և
բաղադրությամբ:
Երկրանման
մոլորակների
շարքում Վեներան
ամենախիտ
մթնոլորտ
ունեցող
մոլորակն է. դրա
մթնոլորտը
կազմված է
հիմնականում
ածխաթթու
գազից: Այս
գեղեցիկ
մոլորակն
ունի ևս մեկ
առանձնահատկություն.
սովորաբար
բոլոր
մոլորակներն
իրենց
առանցքի
շուրջ
պտտվում են
միևնույն ուղղությամբ
/ինչպես
Երկիրը`
արևմուտքից
արևելք/, իսկ
Վեներան՝
հակառակ: Այս
երևույթը
պարզաբանվում
է մի քանի
վարկածներով,
սակայն դրանցից
ոչ մեկն էլ
սպառիչ
բացատրություն
չի տալիս: 2012թ. Վեներայի
անցումը շատ
մեծ
հետաքրքրություն
է
ներկայացնում
ոչ միայն
գիտնականների
համար. այս
երևույթը
պատրաստվում
են դիտել նաև
շատ սիրող
աստղագետներ
աշխարհի
տարբեր
ծայրերում: Այս
երևույթին չի
կարելի
հետևել անզեն
աչքով կամ
որևէ այլ
օպտիկական
սարքով. անհրաժեշտ
են
համապատասխան
պաշտպանիչ
ակնոցներ, իսկ
օպտիկական
սարքերի
համար՝
հատուկ պաշտպանիչ
սարքավորումներ:
Վեներայի
անցման վերաբերյալ
տեսանյութ
կարելի է դիտել
Youtube
կայքում ` http://www.youtube.com/watch?v=-nXv9YvkNyA:
Հայկական
աստղագիտական
ընկերություն