Մամուլի հաղորդագրություն,
07.07.2012թ.
Հռոմում կայացավ
Եվրոպական
աստղագիտական
համագումարը
Հուլիսի 1-6-ին Հռոմում
տեղի ունեցավ
Եվրոպական
աստղագիտական
ընկերության
(ԵԱԸ) XXI համագումարը,
որն ավանդաբար
անցկացվում
է Եվրոպական
երկրներից
որևէ մեկի
ազգային աստղագիտական
ընկերության,
այս դեպքում`
իտալականի,
հետ համատեղ:
Այս համագումարները
ներկայումս
կրում են «Աստղագիտության և տիեզերագիտության
եվրոպական
շաբաթ» (EWASS –
European Week of Astronomy and Space Science) խորագիրը:
Համագումարին մասնակցեցին աստղագետներ
գործնականում բոլոր եվրոպական և մի շարք
այլ երկրներից,
եվրոպական
գիտական կազմակերպությունների
ներկայացուցիչներ
և այլ հյուրեր,
ընդհանուր
առմամբ 600-ից ավելի
մարդ: Բուն
համագումարից
բացի, աստղագիտության
եվրոպական
շաբաթը, ինչպես միշտ, ուներ
բավականին
ընդարձակ
ծրագիր` 11 պլենար զեկուցում,
10 գիտաժողով,
12 հատուկ նստաշրջան,
ինչպես նաև տեղի
ունեցան
ԵԱԸ գործադիր
խորհրդի երկու նիստ, եվրոպական
աստղագիտական
մրցանակների
հանձնումը
և այլ հատուկ
հանդիպումներ:
Լսվեցին
և քննարկվեցին
աստղագիտության
զանազան ոլորտներին
առնչվող զեկուցումներ,
որոնք ընթանում էին զուգահեռ
նստաշրջաններով`
«Մոլեկուլային գազը
հեռավոր գալակտիկաներում», «Տիեզերքի աստղաքիմիան», «Ծիր Կաթնի
բազմալիքային
պատկերը», «Աստղային բնակչությունները», «Գերնոր աստղերի
դիտումները
և տեսությունը», «Արեգակնային ֆիզիկա», «Գրավիտացիոն ոսպնյակների
օգտագործումը
հեռավոր գալակտիկաների
ուսումնասիրության
համար», «Փոխազդող գալակտիկաների
ձևաբանությունը
և կինեմատիկան», «Բարձր էներգիաների
աստղաֆիզիկա», «Շիթերը կրկնակի
սև խոռոչներում
և ակտիվ գալակտիկական
միջուկներում», «Ապագա աստղագիտական
խոշոր գործիքները», «Աստղագիտական կրթությունը
Եվրոպայում» և այլն:
Տեղի ունեցան
նաև մշակութային
միջոցառումներ`
շրջագայություններ
Հռոմում, հանդիպումներ,
հանդիսավոր
ընդունելություն
և ճաշկերույթ:
Հայաստանից
համագումարին
մասնակցեց
Հայկական
աստղագիտական
ընկերության
(ՀԱԸ) համանախագահ
Արեգ Միքայելյանը:
Նա մասնակցեց
ԵԱԸ համագումարի,
ԵԱԸ գործադիր
խորհրդի ընդլայնված
նիստի և երեք գիտաժողովների
աշխատանքներին,
զեկուցումներ
ներկայացրեց
դրանցից երկուսում
և մի շարք
քննարկումներ
ունեցավ միջազգային
աստղագիտական
կառույցների
ներկայացուցիչների
հետ, մասնավորապես
նաև` աստղագիտական կրթության
հարցերով:
Միջազգային
աստղագիտական
միության
(ՄԱՄ) փոխպրեզիդենտ
Ջորջ Մայլիի
և Աստղագիտության
զարգացման
միջազգային
կենտրոնի
տնօրեն Քևին Գովենդերի
հետ քննարկվեց
Մերձավոր
Արևելքում
տարածաշրջանային
աստղագիտական
կենտրոնի
հավակնող
Հայաստանի
հայտը: Հուլիսի 6-ին
Միքայելյանը
նաև սեմինար
անցկացրեց
Հռոմի Սապիենցա համալսարանում`
ներկայացնելով
«Մարգարյանի գալակտիկաների
բազմալիքային
ուսումնասիրություններ
վիրտուալ
աստղադիտարանի
գործիքներով» զեկուցումը:
Հիշեցնենք, որ ԵԱԸ ստեղծվել
է 1990թ. որպես եվրոպական
երկրների
աստղագիտությունը
միավորող
կազմակերպություն:
Ներկայումս
նրա կազմում
կան 45 երկրների
մոտ 870 գիտնականներ:
Հայաստանից
ԵԱԸ անդամ
է հանդիսանում
24 աստղագետ,
իսկ ՀԱԸ ԵԱԸ
24 պաշտոնական
ընկերություններից
մեկն է: ԵԱԸ
համագումարներից
մեկը (2007թ., http://www.aras.am/Jenam2007/index.htm)
անցկացվել է
Հայաստանում,
ինչը թերևս
մեր երկրի
պատմության
մեջ
խոշորագույն
գիտական իրադարձությունն
էր: 2008-ին ԵԱԸ
համագումարն
անցկացվեց
Վիեննայում,
2009-ին՝
Լոնդոնում,
2010-ին՝
Լիսաբոնում, իսկ 2011-ին՝ Սանկտ-Պետերբուրգում: Արդեն
հայտնի է, որ 2013թ. եվրոպական
համագումարը
կկայանա Ֆինլանդիայի պատմական մայրաքաղաք
Տուրկուում:
Համագումարի
վերաբերյալ
մանրամասները`
առաջիկա
հարցազրույցներում:
Հայկական
աստղագիտական
ընկերություն