Մամուլի հաղորդագրություն,
20.07.2012թ.
Հուլիսի 21-ին կհայտարարվեն
Վիկտոր
Համբարձումյանի անվ. միջազգային մրցանակի հաղթողները
ՀՀ նախագահի կողմից սահմանված Վիկտոր Համբարձումյանի անվ. միջազգային մրցանակի 2012թ. հաղթողը հայտնի կդառնա հուլիսի 21-ին, իսկ մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին:
Հուլիսի 21-ին (շաբաթ) ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի փոքր
դահլիճում տեղի կունենա Վիկտոր Համբարձումյանի անվ. մրցանակի միջազգային հանձնաժողովի նախագահ ակադ.
Ռադիկ Մարտիրոսյանի և նույն հանձնաժողովի գիտական
քարտուղար Արեգ Միքայելյանի մամուլի ասուլիսը: Կներկայացվեն Վիկտոր Համբարձումյանի անվ.
միջազգային
մրցանակի
դերը միջազգային
գիտական մրցանակների
շարքում, մրցանակի հետ կապված հարցեր և կհայտարարվեն 2012թ. մրցանակաբաշխության արդյունքները:
Կներկայացվեն
նաև հաղթողների
գիտական գործունեությունն
ու նվաճումները:
Հասցե՝ ՀՀ Գիտությունների
ազգային ակադեմիայի
նախագահություն,
Երևան 0019, Բաղրամյան
24ա, 2-րդ հարկ:
Հայկական
աստղագիտական
ընկերություն