Մամուլի հաղորդագրություն,
30.09.2012թ.
Սեպտեմբերի
17-24-ին ԵՊՀ–ին
կից Ա.
Շահինյանի
անվան ֆիզմաթ
դպրոցում
Անանիա
Շիրակացու
1400-ամյակին
նվիրված
միջոցառումների
շրջանակներում
անցկացվեց
ԱՊՀ երկրների XV աստղագիտական օլիմպիադան
և XX աշնանային
դպրոցը։ Ժամանել
էին Մոսկվայի,
Բելգորոդի,
Դոնի Ռոստովի,
Նովգորոդի,
Սիմֆերոպոլի,
Ալմա–Աթայի
պատվիրակներ, և Հայաստանի
ներկայացուցիչների
հետ միասին
ընդհանուր
առմամբ մասնակցում
էր 28 դպրոցական:
Միջոցառման
բացումը տեղի ունեցավ
սեպտեմբերի
18-ին, որին ներկա
էին ՀՀ
Կրթության և գիտության
փոխնախարար Մ.
Մկրտչյանը,
Բյուրականի
աստղադիտարանի
փոխտնօրեն Տ.
Մաղաքյանը, ՀՀ
ԱԳԱ թղթակից
անդամ Է.
Պարսամյանը և
այլոք։
Սեպտեմբերի
19-ին անցկացվեց
օլիմպիադայի
տեսական
փուլը, իսկ սեպտեմբերի
20-ին
երեխաները
մեկ ամբողջ օր
անցկացրեցին
Բյուրականի
աստղադիտարանում,
որտեղ տեղի
ունեցավ նաև օլիմպիադայի
դիտողական
փուլը։
Օլիմպիադայում
գերազանց հանդես
եկան
Հայաստանի և
հատկապես՝
ֆիզմաթ
դպրոցի
աշակերտները։
Նրանք
արժանացան առաջին
կարգի չորս դիպլոմներից
երեքին: Օլիմպիադայի
արդյունքները
հետևյալն են.
առաջին կարգի
դիպլոմ՝ Ասլանյան
Վահան, Բաբախանովա
Սիրանուշ, Մամբրեյան
Վարդգես (երեքն
էլ՝ Երևանի
ֆիզմաթ դպրոց)
և Մելնիկով
Անտոն (Մոսկվայի
ֆիզմաթ դպրոց),
երկրորդ կարգ`
Բարինով
Վլադիսլավ (Նովգորոդի
ֆիզմաթ դպրոց),
Համբարձումյան
Կարեն և
Մարտիրոսյան
Գևորգ (երկուսն
էլ`Երևանի
ֆիզմաթ դպրոց),
Սենդյուկ
Մակսիմ (Դոնի
Ռոստովի
ֆիզմաթ դպրոց)
և Վասիլյան
Արսեն (ՀՊՃՀ),
երրորդ կարգ` Զվագելսկի
Ռոման (Սիմֆերոպոլի
ֆիզմաթ դպրոց),
Իգնատեվ
Յակով, Կռիսովա
Եկատերինա և Մատյունինա
Վիկտորիա (Մոսկվայի
ֆիզմաթ դպրոց),
Նուռտեևա
Կիմբատ (Ալմա-Աթայի
ֆիզմաթ դպրոց)
և Սարդարյան
Արթուր (Բելգորոդի
ֆիզմաթ դպրոց):
Շուտով`
հոկտեմբերի
16-24-ին,
Հարավային
Կորեայի Գվանջու
քաղաքում
տեղի կունենա
աստղագիտության
միջազգային
օլիմպիադան,
որին
կմասնակցեն
հայ պատանիները:
Մեր
օլիմպիականները
գերազանց
ավանդույթներ
ունեն
միջազգային օլիմպիադաներում՝
ընդհանուր
առմամբ նվաճելով
7 ոսկե, 4 արծաթե
և 13 բրոնզե
մեդալ և
թիմային
հաշվարկով
հանդիսանալով
լավագույն
հավաքականներից
մեկը օլիմպիադաների
16-ամյա
պատմության
ընթացքում:
Հայկական աստղագիտական
ընկերություն