Մամուլի
հաղորդագրություն,
30.09.2012թ.
Լույս տեսան 2013թ. աստղագիտական օրացույցներ
Հայկական
աստղագիտական
ընկերության
և «Էդիթ-Փրինթ» հրատարակչության
կողմից լույս
տեսան 2013թ.
աստղագիտական
օրացույցներ` «Բյուրականի
աստղադիտարան», «Վիկտոր
Համբարձումյան» և «Հայ
աստղագետներ»:
Առաջին օրացույցի
էջերում բերված
են տեղեկություններ
Բյուրականի աստղադիտարանի
վերաբերյալ` համառոտ
պատմությունը,
գիտական անձնակազմը,
կարևորագույն
գիտական սարքավորումները`
աստղադիտակները,
կարևորագույն
գիտական արդյունքները,
Բյուրականյան
նշանավոր շրջահայությունները,
միջազգային համագործակցությունը,
անցկացված գիտաժողովները
և երիտասարդական
ամառային դպրոցները,
ինչպես նաև ԲԱ՝
որպես Հայաստանի
կարևորագույն
այցելությունների
կենտրոններից
մեկը: «Վիկտոր
Համբարձումյան»
օրացույցի
էջերում բերված
են Վ.Հ.
Համբարձումյանի
առավել նշանակալից 12 գիտական
արդյունքները: «Հայ
աստղագետներ»
օրացույցի
համապատասխան
էջերում (ծննդյան
ամիսների հաջորդականությամբ) տեղ
են գտել 12
խոշորագույն
հայ
աստղագետների
համառոտ
կենսագրություններն
ու գիտական գործունեությունը,
այդ թվում` Անանիա
Շիրակացի,
Վիկտոր
Համբարձումյան,
Բենիամին
Մարգարյան,
Գրիգոր
Գուրզադյան,
Երվանդ
Թերզյան (ԱՄՆ),
Մարատ
Առաքելյան,
Վահե
Պետրոսյան (ԱՄՆ)
և
այլոք, ինչպես
նաև
յուրաքանչյուր
էջում հիշատակված
են տվյալ
ամսին ծնված
հայազգի աստղագետներ,
աստղաֆիզիկայում
ներդրում ունեցող
ֆիզիկոսներ,
աստղագիտության
հետ այլ
առնչություն
ունեցող
գիտնականներ,
ընդհանուր
առմամբ ևս 106
հոգի: Նման
օրացույցներ
հրատարակվում
են առաջին
անգամ և
նվիրվում են
հայ
գրատպության
500-ամյակին:
Հայկական
աստղագիտական
ընկերություն