Մամուլի հաղորդագրություն, 16.10.2012թ.

 

«Աստղագիտական գրքերի աշխարհ»

աստղագիտական գրքերի ցուցահանդես՝ նվիրված հայ գրատպության 500-ամյակին

23 հոկտեմբերի 2012թ., Բյուրականի աստղադիտարան

 

Հոկտեմբերի 23-ին (երեքշաբթի) ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ) հրատարակիչներին և լրագրողներին հրավիրում է «Աստղագիտական գրքերի աշխարհ» ցուցահանդեսին` նվիրված հայ գրատպության 500-ամյակին: Ծրագրում` զեկուցումներ, շնորհանդեսներ, աստղագիտական գրքերի ցուցահանդես, հյուրասիրություն և էքսկուրսիա: Կներկայացվեն հետևյալ զեկուցումները. «Բյուրականի աստղադիտարանը» (Հայկ Հարությունյան), «Աստղագիտական գրքերի աշխարհը» (Արեգ Միքայելյան), «Հայ գրատպության 500-ամյակը և «Էդիտփրինթ» հրատարակչության աստղագիտական բնույթի գրքերը» (Մկրտիչ Կարապետյան), «Անտարես» հրատարակչության գրքերը Տիեզերքի մասին» (Արմեն Մարտիրոսյան), «Վիկտոր Համբարձումյանի հետնորդները» գիրքը (Ռոբերտ Սարգսյան), «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գիրքը (Ավետիք Գրիգորյան):

Աստղադիտարանի ավտոբուսը Երևանից դեպի Բյուրական կմեկնի ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի մոտից (Մարշալ Բաղրամյան 24) հոկտեմբերի 23-ին ժամը 11:00-ին, իսկ միջոցառման ավարտից հետո Բյուրականից դեպի Երևան` ժամը 15:00-ին:

 

Հայկական աստղագիտական ընկերություն