Մամուլի հաղորդագրություն,
17.11.2012թ.
Այս գիշեր
Լեոնիդների
ասուպային
հոսքի առավելագույն
փուլն է
Ինչպես
արդեն տեղեկացվել
է, նոյեմբերի
8-22-ին դիտվում է
Լեոնիդների
ասուպային
հոսքը: Այս` նոյեմբերի 17-18, գիշերն
այն կհասնի
իր առավելագույն
փուլին, երբ մեկ
ժամում հնարավոր կլինի դիտել
12-15 ասուպ: Լեոոնիդների ասուպային
հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ
կոչվում է
ասուպային
հոսքի ռադիանտ, գտնվում
է Առյուծի (Leo) համաստեղության
ուղղությամբ,
որտեղից էլ առաջացել
է այս հոսքի
անվանումը:
Լեոնիդներն ունեն
բավականին մեծ
արագություն՝
միջինում 72 կմ/վ և երկնքում
թողնում են կանաչավուն
հետքեր: Դրանց չափերը
կարող են հասնել
9մմ-ի և կշռել
մինչև 85 գրամ: Թեև
սովորական
տարիներին
Լեոնիդներն
այնքան էլ ինտենսիվ
չեն, սակայն
յուրաքանչյուր
33.25 տարին մեկ, երբ
Երկիրն անցնում է երկնաքարերի
կույտի կենտրոնով,
դիտվում է
ասուպների
քանակի կտրուկ աճ, և այդ
ժամանակ Լեոնիդները
հանդիսանում
են ամենառատ
ասուպային
հոսքը՝ ժամում 1000-ից
ավելի (երբեմն
մինչև 3000) ասուպ:
Ինչպես և բոլոր երկնային
մարմինները
և երևույթները,
ասուպները
նույնպես
ավելի լավ են
դիտվում բնակելի վայրերից հեռու: Օրինակ,
Երևանի լուսավորությունը
խիստ դժվարեցնում
է ասուպների
դիտելը: Լեոնիդների
ասուպային
հոսքի մասին մանրամասները
տրվել են նոյեմբերի
9-ի մամուլի
հաղորդագրության
մեջ:
Հայկական աստղագիտական
ընկերություն