Մամուլի հաղորդագրություն,
01.12.2012թ.
Ավարտվեց Հայկական
աստղագիտական
ընկերության
դպրոցական դասախոսությունների
ծրագիրը
Նոյեմբերի 7-30-ին
Հայաստանի
դպրոցներում
իրականացվեց
Հայկական
աստղագիտական
ընկերության
աստղագիտական
դասախոսությունների
ծրագիրը, որի ընթացքում
աստղագետներն
այցելեցին
Երևանի և ՀՀ
մարզերի դպրոցները:
Ծրագիրն իրականացվում
էր ամերիկահայ
նշանավոր
աստղագետ,
Կոռնելի համալսարանի
պրոֆեսոր
Երվանդ Թերզյանի և
ՀՀ Կրթության
և գիտության
նախարարության
աջակցությամբ:
Աստղագետները
եղան ՀՀ բոլոր մարզերում
(մասնավորապես
Աշտարակ, Արմավիր, Գավառ, Գյումրի,
Գորիս, Իջևան, Հրազդան,
Մասիս, Ջերմուկ և Վանաձոր քաղաքներում)
և Երևանի բոլոր վարչական
տարածքներում,
ինչպես նաև մի
քանի մասնագիտացված
դպրոցներում:
Ընդամենն
անցկացվեց
30 դասախոսություն:
Աստղագետները
պատմեցին
ժամանակակից
աստղագիտության
խնդիրների
և զարգացումների,
հայ աստղագիտության
պատմության,
ՀՀ ԳԱԱ Բյուրականի
աստղադիտարանի
(ԲԱ) և հայկական
աստղագիտության
ներկայիս
վիճակի, Վիկտոր Համբարձումյանի
և մյուս նշանավոր հայ աստղագետների
մասին:
Դասախոսների թվում էին
ԲԱ տնօրեն
Հայկ Հարությունյանը,
Հայկական
աստղագիտական
ընկերության
համանախագահ
և ԲԱ առաջատար
գիտաշխատող
Արեգ Միքայելյանը,
ԲԱ գիտական
քարտուղար
Ելենա Նիկողոսյանը,
ԲԱ ավագ գիտաշխատողներ
Հովհաննես
Պիկիչյանը
և Արարատ Եղիկյանը, ԲԱ
գիտաշխատող
և Երևանի ֆիզ-մաթ դպրոցի ֆիզիկայի և
աստղագիտության
ուսուցչուհի Մարիետա
Գյուլզադյանը,
ՀՀ Կրթության
և գիտության
նախարարության
տեխնիկական
ստեղծագործության
հանրապետական
կենտրոնի
տիեզերագիտական
խմբակի ղեկավար Ավետիք Գրիգորյանը
և ԲԱ կրտսեր
գիտաշխատող
Գոհար Հարությունյանը:
Ծրագրի ղեկավարն էր Արեգ
Միքայելյանը,
համակարգողը`
Անի Քալաշյանը:
Աշակերտներին և
դպրոցների
գրադարաններին
տրամադրվեցին
աստղագիտական
հանրամատչելի
նյութեր` գրքեր, բրոշյուրներ,
աստղագիտական
օրացույցներ
և քարտեզներ,
«Վիկտոր Համբարձումյան» և «Աստղագիտություն դպրոցների
համար» DVD խտասկավառակները: Վերջինս պատրաստվել
և թողարկվել
էր հենց
այս ծրագրի
շրջանակներում
և ընդգրկում
է դպրոցական
աստղագիտության
վերաբերյալ
ծավալուն
նյութեր` թվայնացված
դասագրքեր
և խնդրագրքեր, հանրագիտարաններ
և տեղեկատուներ,
աստղագիտական
համակարգչային
հանրամատչելի
ծրագրեր, լուսանկարներ
և շարժանկարներ,
ԲԱ, Վիկտոր
Համբարձումյանի
և այլ հայ
աստղագետների
վերաբերյալ
նյութեր, ինչպես
նաև «Տիեզերքի եռաչափ ատլաս» կոչվող հանրամատչելի
CD խտասկավառակը:
Այս հանդիպումների
նպատակներից
մեկն էր
նաև դպրոցներում
հայտնաբերել
օժտված և աստղագիտությամբ
հետաքրքրքվող
աշակերտներին՝
նրանց հետ հետագա
կապ պահպանելու
և նրանց հետագա մասնագիտական
աճին օժանդակելու
համար: Նման հետաքրքրքություն
ցուցաբերեցին
հարյուրավոր
աշակերտներ:
Ծրագիրը կարող
է շարունակություն
ունենալ 2013թ.
տարվա
գարնանը:
Հայկական աստղագիտական
ընկերություն