Մամուլի
հաղորդագրություն,
11.12.2012թ.
2013թ.
աստղագիտական
իրադարձությունների
տեղեկատու էջը
Հայկական
աստղագիտական
ընկերության (ՀԱԸ)
համացանցային
կայք-էջի «Իրադարձությունների
օրացույց» բաժնում
(Calendar of Events) այժմ
արդեն
հասանելի է 2013
թվականի
օրացույցը,
որտեղ
ներկայացված են
այս պահին
հայտնի 2013թ.
բոլոր կարևոր աստղագիտական
իրադարձությունները,
այդ թվում
ինչպես երկնային
երևույթները,
այնպես էլ
միջազգային և
հայկական
աստղագիտության
մեջ
նախատեսվող
միջոցառումները:
Առաջին խմբում
ընդգրկված են
Արեգակի և
Լուսնի
խավարումները
(2013թ. համապատասխանաբար`
2 և 3), բոլոր
հիմնական (թվով
20) ասուպային
հոսքերը,
Լուսնի
փուլերը,
մոլորակների
դիմակայությունները,
միացումները
և
ծածկումները
Լուսնի
կողմից, ամենավտանգավոր
երկրամերձ
աստղակերպերի
և
երկնաքարերի
անցումները: Նոյեմբեր-դեկտեմբեր
ամիսներին
սպասվում է գերպայծառ
գիսավոր
Իսոնի
մոտեցումն
Արեգակին: Երկրորդ
խմբի
իրադարձությունների
մեջ են Բյուրականի
աստղադիտարանի
և ՀԱԸ
կարևորագույն
գործերը,
միջազգային և
տեղական
գիտաժողովները,
խորհրդակցությունները,
ամառային դպրոցներն
ու
աստղագիտական
օլիմպիադաները,
հայ և
օտարազգի
նշանավոր աստղագետների
տարեդարձները:
Մասնավորապես,
հուլիսին Ֆինլանդիայի
Տուրկու քաղաքում
տեղի կունենա
Եվրոպական
աստղագիտական
ընկերության
համագումարը: Իսկ
հայկական
աստղագիտության
գլխավոր
իրադարձությունը
կլինի Միջազգային
աստղագիտական
միության
հոկտեմբերի 7-11
կայանալիք
թիվ 304
գիտաժողովը`
նվիրված
Բենիամին
Մարգարյանի 100-ամյակին:
2013-ին նշվելու
են նաև հայ
աստղաֆիզիկոսներ
Թադևոս Աղեկյանի
և Գուրգեն
Սահակյանի 100-ամյա
հոբելյանները:
Կայք-էջի
հասցեն է http://www.aras.am/Calendar/calendar.htm:
Հայկական
աստղագիտական
ընկերություն