Մամուլի հաղորդագրություն,
28.12.2012թ.
Աստղագիտական տարվա
գլխավոր իրադարձությունները
Ինչպես բոլոր
բնագավառների
ներկայացուցիչները,
այնպես էլ հայ
աստղագետներն
ամփոփեցին
2012թ. արդյունքները:
Այն չափազանց
հարուստ էր իրադարձություններով
և ինչպես մի շարք
նոր գիտական
նվաճումների
և ձեռքբերումների,
այնպես էլ գիտության
շարունակական
չափազանց
ցածր ֆինանսավորման
պայմաններում
գիտնականների
նվիրական
աշխատանքի
տարի էր:
ՀՀ ԳԱԱ Բյուրականի
աստղադիտարանի
(ԲԱ) աշխատակիցների
կողմից ստացվել են մի շարք կարևոր
գիտական արդյունքներ
աստղերի, աստղառաջացման
տիրույթների
և ակտիվ գալակտիկաների
ուսումնասիրության,
տեսական աստղաֆիզիկայի
խնդիրների
լուծման
և այլ ուղղություններով:
Հայնաբերվել
են հարյուրավոր
նոր տիեզերական
մարմիններ:
Տպագրվել
է 35 գիտական
աշխատանք
միջազգային
հեղինակավոր
ամսագրերում,
3 էլեկտրոնային
կատալոգ, 13
աշխատանք
գիտաժողովների
նյութերի
ժողովածուներում:
Տպագրվեց
ԱՊՀ երկրների
երիտասարդ
աստղագետների
2011-ին Երևանում
կայացած կոնֆերանսի
նյութերի
ժողովածուն:
ԲԱ աշխատակիցները
մասնակցել
են միջազգային
գիտաժողովների
աշխատանքներին
և հանդես եկել 16 զեկուցումներով,
ինչպես նաև դասախոսություններով:
Տպագրվել
են նաև
մի շարք
գիտա-հանրամատչելի
հոդվածներ:
ԲԱ գիտնականները
սերտ համագործակցության
մեջ են
Ֆրանսիայի,
Գերմանիայի,
Իտալիայի,
ԱՄՆ-ի, Ռուսաստանի,
և այլ երկրների
աստղագիտական
կենտրոնների
հետ: Դրանց
շրջանակներում
և գիտաժողովների
մասնակցության
նպատակով
տեղի են
ունեցել
30-ից ավելի
գործուղումներ:
ԲԱ աշխատակիցները
2012թ. արժանացել
են Հայկական
ազգային գիտա-կրթական
հիմնադրամի
(ՀԱԳԿՀ) 3 դրամաշնորհի
և ԳՊԿ և Ֆրանսիայի
CNRS-ի համատեղ
1 դրամաշնորհի:
Հայ աստղագիտությունը
հաջողությամբ
ներկայացվել
է Միջազգային
աստղագիտական
միության
(ՄԱՄ) Պեկինում
կայացած, Եվրոպական
աստղագիտական
ընկերության
(ԵԱԸ) Հռոմում
կայացած
և Եվրասիական
աստղագիտական
ընկերության
(ԵԱԱԸ) Մոսկվայում
կայացած համագումարներում
և ԵԱԸ ազգային
աստղագիտական
ընկերությունների
Շվեյցարիայում
կայացած խորհրդակցությանը:
ԲԱ
ստացավ Ազգային արժեքի կարգավիճակ
և
ներկայումս
հանդիսանում
է այդպիսի
կարգավիճակ
ունեցող ՀՀ 4
գիտական,
կրթական և
մշակութային
հաստատություններից
մեկը
(Մատենադարան,
ԵՊՀ, Ցեղասպանության
թանգարան-ինստիտուտ
և ԲԱ):
Համապատասխանաբար,
2013-ին կավելանա
ԲԱ
ֆինանսավորումը,
և գումարների
զգալի մասը կուղղվի
հայելապատման
արտադրամասի
վերաշահագործմանը
և
աստղադիտակների
աշխատանքի արդյունավետության
բարձրացմանը: Հայելապատման
արտադրամասի
վերականգնման,
ինչպես նաև «Ռոսկոսմոս»-ի
հետ նախատեսվող
տիեզերական
աղբի ծրագրերը
երկար սպասումներից
հետո վերջապես
սկսվեցին
2012-ին: Սեպտեմբերին
տեղի ունեցավ
Վիկտոր Համբարձումյանի
միջազգային
մրցանակի
հանձնման
հանդիսավոր
արարողությունը,
և մրցանակի
արժանացան
Յան Էյնաստոն
(Էստոնիա)
և Իգոր Նովիկովը (Ռուսաստան):
ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի
և ավտոմատացման
պրոբլեմների
ինստիտուտում
ստեղծվեց
Հայկական
վիրտուալ
աստղադիտարանի
(ՀՎԱ) համակարգչային
նոր սերվերը,
որի վրա
տեղադրվեցին
մի շարք
կիրառություններ:
Անցկացված միջոցառումներից
կարևորագույններն
էին սեպտեմբերին
կայացած 4-րդ Բյուրականյան
միջազգային
ամառային
դպրոցը և Անանիա
Շիրակացու
1400-ամյակին
նվիրված «Աստղագիտական ժառանգությունը ազգային մշակույթում» թեմայով
պատմա-աստղագիտական գիտաժողովը: Տարվա ընթացքում
ԲԱ հանդիսանում
էր Անանիա
Շիրակացու
1400-ամյակի տոնակատարության
նախաձեռնողն
ու հիմնական
կազմակերպիչը.
այդ տարեդարձն
ընդգրկվեց
ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանակալից
տարեդարձների
ցանկում, ստեղծվեց Շիրակացուն
նվիրված համացանցային
կայք-էջ, անցկացվեցին
մի շարք
միջոցառումներ:
Ինչպես միշտ, ակտիվ
գործունեություն
ծավալեց Հայկական աստղագիտական
ընկերությունը
(ՀԱԸ). այն ակտիվորեն
մասնակցեց
վերոհիշյալ
միջոցառումներին,
անցկացվեց
ՀԱԸ տարեկան
համաժողովը,
թողարկվեց
ՀԱԸ էլեկտրոնային
տեղեկագրի
8 համար, հանձնվեց երիտասարդ
աստղագետների
համար սահմանված
ՀԱԸ տարեկան
մրցանակը,
նոյեմբերին
ՀՀ 30 դպրոցներում
Կրթության
և գիտության
նախարարության
հետ համատեղ
կազմակերպվեցին
դասախոսություններ
պրոֆեսիոնալ
աստղագետների
կողմից,
ԲԱ-ում հոկտեմբերին
կազմակերպվեց
աստղագիտական
գրքի ցուցահանդես,
նշվեցին հայ աստղագետների
տարեդարձները,
ամբողջ տարվա ընթացքում
ակտիվորեն
գործում էր գիտական
լրագրության
խումբը, որի շրջանակներում
ՀԱԸ տարածեց
մամուլի 103
հաղորդագրություն,
տպագրվեցին
աստղագիտական
օրացույցներ
և գրքույկներ,
ՀԱԸ համացանցային
կայք-էջում
ստեղծվեցին
2012թ. և 2013թ. «Աստղագիտական
իրադարձությունների
օրացույց»,
Արեգակի
և Լուսնի
2001-2050թթ. խավարումների,
«Աստղագիտական
գրքերի տեղեկատու»
և Անանիա Շիրակացու
էջերը: Սկսվել են 2013թ. կայանալիք
ՄԱՄ պաշտոնական
գիտաժողովի
նախապատրաստական
աշխատանքները.
ստեղծվել
է միջազգային
գիտական կազմկոմիտե,
որոշվել
է հրավիրված
զեկուցողների
ցանկը և նախնական ծրագիրը, ստեղծվել
է կայք-էջը,
տարածվել
է առաջին ազդագիրը:
Հայ
երիտասարդ
աստղագետները
մասնակցեցին
մի շարք
երիտասարդական
կոնֆերանսների
ու ամառային
դպրոցների
Վատիկանում,
Շվեյցարիայում,
Կանարյան
կղզիներում,
Ռուսաստանում,
Ուկրաինայում:
Հայ պատանիները
հերթական
անգամ փայլուն հանդես եկան միջազգային
աստղագիտական
օլիմպիադայում`
նվաճելով
1 ոսկե (Գևորգ Մարտիրոսյան), 1 արծաթե
(Արսեն Վասիլյանը) և 2 բրոնզե (Սիրանուշ Բաբախանովա և Վարդգես Մամբրեյան) մեդալ
(թիմը ղեկավարում
էին Մարիետա
Գյուլզադյանը
և Տիգրան Նազարյանը):
Երևանի ֆիզ.-մաթ.
դպրոցում
սեպտեմբերին
անցկացվեց
ԱՊՀ երկրների
աստղագիտական
օլիմպիադա,
որտեղ 16 մեդալներից
6-ը նվաճեցին
հայ պատանիները:
Մայիսին Բյուրականում
անցկացվեց
նաև հանրապետական
աստղագիտական
օլիմպիադայի
եզրափակիչ
փուլը:
Հայկ
Հարությունյանը
վերընտրվեց
ԲԱ տնօրենի
պաշտոնում,
ԲԱ փոխտնօրեն
նշանակվեց
Տիգրան Մաղաքյանը:
Արեգ Միքայելյանը
վերընտրվեց
ԵԱԱԸ վարչության
և «Աստղագիտությունը մշակույթում» եվրոպական
կազմակերպության
անդամ: Ֆելիքս Ահարոնյանն
ընտրվեց
ՄԱՄ «Բարձր էներգիաներ և հիմնարար ֆիզիկա»
բաժանմունքի փոխնախագահ:
Վարդան Ադիբեկյանն
արժանացավ
երիտասարդ
աստղագետների
համար սահմանված
ՀԱԸ 2012թ. տարեկան
մրցանակի
(Երվանդ Թերզյանի մրցանակ): Լևոն Արամյանը
որպես լավագույն
մագիստրոս
արժանացավ
ՀՀ նախագահի
տարեկան մրցանակի: ՀՀ
ԿևԳ կից
Տիեզերագիտական ակումբի ղեկավար Ավետիք
Գրիգորյանն
արժանացավ
Գալիլեյան ուսուցչի միջազգային վկայագրի: Ռոբերտ Սարգսյանը
հրատարակեց
«Վիկտոր Համբարձումյանի
հետնորդերը» գիրքը:
Վլադիմիր
Հայրապետյանի
կողմից պատրաստվեց
և առցանց թողարկվեց
աստղագիտության
դասագիրք:
Արեգ Միքայելյանը
պատրաստեց
«Աստղագիտություն դպրոցների
համար» DVD խտասկավառակ:
Հայկական աստղագիտական ընկերություն