Մամուլի հաղորդագրություն,
04.01.2013թ.
Այսօր Երկիրը գտնվում է Արեգակին ամենամոտ դիրքում
Այսօր` հունվարի
4-ին, Երկիրը
գտնվում
է Արեգակին
ամենամոտ
դիրքում, որն աստղագիտության
մեջ կոչվում
է պերիհելիոն
(հունարեն
պերի`
մոտ և հելիոս`
Արեգակ բառերից) կամ արևամերձ կետ:
Երկրի միջին հեռավորությունն
Արեգակից
149.6 մլն կմ
է, որն ընդունված
է որպես աստղագիտական
միավոր (ա.մ.), սակայն
քանի որ
Երկրի ուղեծիրն էլիպսաձև
է, այդ հեռավորությունը
փոփոխվում
է 147.1–152.1 մլն կմ-ի
սահմաններում:
Այդ պատճառով
է փոփոխվում
նաև Արեգակի
տեսանելի
անկյունային
չափը (31.6′–32.7′
սահմաններում), որի,
ինչպես նաև Լուսնի
անկյունային
չափերի փոփոխման հետևանքով
Արեգակի խավարումների
ժամանակ Լուսինը երբեմն ամբողջությամբ,
իսկ երբեմն
էլ մասամբ
է ծածկում
Արեգակի սկավառակը
(համապատասխանաբար
դիտվում
է լրիվ կամ օղակաձև
խավարում):
Կա սխալ
տեսակետ, որ Երկրի
վրա տարվա
եղանակների
փոփոխությունը
տեղի է ունենում Երկիր-Արեգակ
հեռավորության
փոփոխության
պատճառով,
սակայն այդ տարբերությունն
ընդամենը 3 տոկոս է և չի կարող
էապես ազդել Արեգակից
Երկիր հասնող ջերմության
վրա: Ավելին,
Երկիրն Արեգակին ավելի մոտ
է ձմռանը (երբ գտնվում
է արևամերձ
կետում), իսկ ամենահեռուն`
ամռանը (հուլիսի
4-ին): Այդ պատճառով հյուսիսային
կիսագնդում
ամռան և ձմռան տարբերությունը
մի փոքր
մեղմանում
է, իսկ հարավային
կիսագնդում`
սաստկանում:
Իսկ տարվա
եղանակների
փոփոխության
հիմնական
պատճառը Երկրի առանցքի
թեքվածությունն
է իր ուղեծրի
հարթության
նկատմամբ.
ձմռանը
հյուսիսային
բևեռն Արեգակի հակառակ կողմն է թեքված: Այդ ժամանակ
Արեգակը հյուսիսային
կիսագնդում
ավելի ցածր է դիտվում
և ավելի քիչ է տաքացնում:
Ամռանն էլ հակառակն
է` Երկրի հյուսիսային
բևեռը թեքված է Արեգակի կողմը, և հյուսիսային
կիսագունդն
ավելի շատ է ջերմություն
ստանում: Համապատասխանաբար,
հարավային
կիսագնդում
հակառակն
է:
Հայկական
աստղագիտական
ընկերություն