Մամուլի հաղորդագրություն, 17.01.2013թ.

 

Հայկական աստղագիտական ընկերության տեղեկագրերի կայք-էջը

 

 

Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) տեղեկագրերի (ArASNews) 2002-2012 թթ. լույս տեսած 60 համարներում տպագրված հոդվածներն ըստ բովանդակության և բնույթի այժմ հասանելի են ՀԱԸ համացանցային կայք-էջում: Հոդվածները նվիրված են Հայաստանում անցկացված գիտաժողովներին և խորհրդակցություններին (54), երիտասարդական ամառային դպրոցներին (20), միջազգային գիտաժողովներին և դրանցում հայ աստղագետների մասնակցությանը (35), հայ երիտասարդների մասնակցությանը միջազգային աստղագիտական դպրոցներին (11), Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակին (10), Հայկական ազգային գիտա-կրթական հիմնադրամի դրամաշնորհներին (13), ՀԱԸ տարեկան մրցանակներին (25), հայ աստղագետերի կողմից նվաճած այլ մրցանակներին և դրամաշնորհներին (18), միջազգային այլ մրցանակներին (7), Բյուրականի աստղադիտարանի նորություններին (13), գիտական և ընդհանրացված աշխատանքներին (27), հայտարարություններին, նորություններին և այլ տեղեկատվությանը (35), գրքերի և այլ նյութերի հրապարակմանը (16), ՀԱԸ կայքում նոր էջերին (10), այլ տեղեկագրերի թողարկմանը (7), աստղագիտական կրթության նորություններին (18), զանգվածային լրատվամիջոցների նյութերին և գիտական լրագրությանը (5), հայ և այլ աստղագետների տարեդարձներին (104), մահախոսականներին (8) և ՀԱԸ այլ գործերին (31):

Օգտատերերը արագ մուտք ունեն դեպի նշված նյութերը և կարող են կարդալ հայ և միջազգային աստղագիտությանը նվիրված ընդհանուր առմամբ 467 հոդված: Այս կայք-էջը չունի իր նախադեպն այլ աստղագիտական ընկերությունների դեպքում:

Կայք-էջի հասցեն է http://www.aras.am/ArasNews/arasnewsreference.html:

 

Հայկական աստղագիտական ընկերություն