Մամուլի հաղորդագրություն,
20.03.2013թ.
Գարնանային գիշերահավասար. սկսվում
է աստղագիտական
գարունը
Այսօր` մարտի 20-ին, Գրինվիչի
ժամանակով
11:02, Արեգակը
երկնքի հարավային
կիսագնդից
անցավ հյուսիսային
կիսագունդ,
ինչն էլ
աստղագիտական
գարնան սկիզբն է: Այդ պահին
Արեգակը գտնվում էր Երկրի
հասարակածի
հարթության
մեջ, և քանի
որ Արեգակը
կետ չէ,
այլ նրա
սկավառակը
չափեր ունի, ապա
նրա անցումը
հասարակածով
տևում է մոտ 33 ժամ:
Այդ օրը
կոչվում է
գարնանային
գիշերահավասարի
օր, այսինքն
գիշերվա և
ցերեկվա տևողությունները
հավասարվում
են: Նշենք,
որ խոսքն
Արեգակի` հորիզոնից
բարձր և ցածր գտնվելու
տևողության
մասին է, իսկ իրականում
օրվա լուսավոր
մասն ավելի
երկար կլինի, քանի
որ գումարվում
են նաև
առավոտյան
և երեկոյան
մթնշաղի ժամերը: Ընդհանրապես
տարվա եղանակների
պատճառը Երկրի հասարակածի
հարթության
թեքվածությունն
է Երկրի` Արեգակի շուրջ պտտման
ուղեծրի հարթության
նկատմամբ
(23.4 աստիճան):
Նախկինում
գարնանային
գիշերահավասարը
մարտի 22-ին
էր, այնուհետև`
21-ին և այժմ`
20-ին: Այդ փոփոխության
պատճառը Երկրի պրեցեսիան
է. նրա պտտման
առանցքը ժամանակի ընթացքում
տեղաշարժվում
է և մոտ 26000 տարում մեկ լրիվ
պտույտ է կատարում: Այստեղից, մոտ 70 տարին
մեկ այդ
կետը տեղաշարժվում
է մեկ օրով
դեպի առաջ:
Աստղագետները
գարնանային
գիշերահավասարի
կետի հետ
են կապում
երկնային
հասարակածային
կոորդինատների
հաշվանքի
համակարգը.
այդ կետից
է սկսվում
կոորդինատներից
մեկի` ուղղակի
ծագման, հաշվարկը: Գարնանային
գիշերահավասարի
օրը որոշ
իսլամական
երկրներում
(մասնավորապես Իրանում) համարվում է նոր տարվա սկիզբը
(Նովրուզ), որն
ի դեպ ծագում
է դեռ զրադաշտական
կրոնի ժամանակներից
և շուրջ 3000 տարվա պատմություն
ունի: Հիշեցնենք,
որ մեր
մոտ ամենասիրված
եկեղեցական
շարժական
տոներից մեկի` Զատիկի,
օրվա հաշվարկն
էլ կապված
է գարնանային
գիշերահավասարի
օրվա հետ:
Այսպես, ամեն տարի
Զատիկի օրը գարնանային
գիշերահավասարից
հետո առաջին
լիալուսնից
հետո եկող
առաջին կիրակին է, և
այս տարի
կնշվի մարտի 31-ին:
Հայկական աստղագիտական
ընկերություն