Մամուլի հաղորդագրություն,
11.04.2013թ.
Արցախի դպրոցներում
կանցկացվեն
աստղագիտական
դասախոսություններ
Հայկական աստղագիտական
ընկերությունը
(ՀԱԸ) Արցախի
Կրթության
և գիտության
նախարարության
հետ համատեղ
Արցախի դպրոցներում
կազմակերպում
է աստղագիտական
դասախոսությունների
շարք: ՀՀ ԳԱԱ
Բյուրականի
աստղադիտարանի
(ԲԱ) գիտաշխատողները
դասախոսությունների
ընթացքում
կպատմեն ժամանակակից
աստղագիտության
խնդիրների
և զարգացումների,
հայ աստղագիտության
պատմության,
ԲԱ և հայկական
աստղագիտության
ներկայիս
վիճակի, մեծ գիտնական
Վիկտոր Համբարձումյանի
և մյուս նշանավոր հայ աստղագետների
մասին: Դասախոսների
թվում են Հայկական
աստղագիտական
ընկերության
համանախագահ,
ԲԱ առաջատար
գիտաշխատող
Արեգ Միքայելյանը,
ԲԱ ավագ գիտաշխատող
Հովհաննես
Պիկիչյանը
և ԲԱ երիտասարդ
գիտաշխատող
Գոհար Հարությունյանը:
Աշակերտներին
կբաժանվեն
նաև աստղագիտական
հանրամատչելի
նյութեր:
Այս հանդիպումների
նպատակներն
են աստղագիտական
գիտելիքների
տարածումը
և դպրոցներում
օժտված և աստղագիտությամբ
հետաքրքրքվող
աշակերտների
հայտնաբերումը՝
նրանց հետ հետագա
կապ պահպանելու
և նրանց հետագա մասնագիտական
աճին օժանդակելու
համար: Դասախոսությունները
կանցկացվեն
ապրիլի 15-16-ին
Արցախի 12 դպրոցներում,
ինչպես նաև տեղի
կունենան
հանդիպումներ
Արցախի Կրթության
և գիտության
նախարարությունում
և Արցախի պետական համալսարանում:
Ծրագիրն անցկացվում
է ամերիկահայ
նշանավոր
աստղագետ,
Կոռնելի համալսարանի
պրոֆեսոր
Երվանդ Թերզյանի աջակցությամբ:
2012թ. նոյեմբերին
ՀՀ Կրթության
և գիտության
նախարարության
հետ համատեղ
նման ծրագիր
է իրականացվել
Հայաստանի
դպրոցներում,
որի ընթացքում
աստղագետներն
եղան ՀՀ բոլոր մարզերում
և Երևանի բոլոր վարչական
տարածքներում,
ինչպես նաև մի
քանի մասնագիտացված
դպրոցներում:
Ընդհանուր
առմամբ անցկացվեց
30 դասախոսություն:
Հայկական աստղագիտական
ընկերություն