Մամուլի
հաղորդագրություն,
13.04.2013թ.
Հայ
նշանավոր
աստղագետ
Բենիամին
Մարգարյանի 100-ամյա
հոբելյանի
կապակցությամբ
Հայկական աստղագիտական
ընկերության
կողմից ստեղծվել
է նրան նվիրված
համացանցային
կայք-էջ (http://markarian.aras.am/),
որտեղ առավել
լիարժեք
տեղեկություններ
են տրված Մարգարյանի
կյանքի և
գործունեության,
հետազոտությունների
բնագավառների,
աշխատությունների,
նրան նվիրված
գրականության
և այլնի մասին:
Ինչպես հայտնի
է, Մարգարյանի
հոբելյանի
կապակցությամբ
այս տարվա
հոկտեմբերին
Հայաստանում
անցկացվելու
է Միջազգային
աստղագիտական
միության
պաշտոնական
գիտաժողով: Բենիամին
Մարգարյանը (1913-1985) հայ
խոշորագույն աստղագետներից
է, 20-րդ դարի
ամենանշանավոր
դիտող
աստղագետներից
մեկը,
Բյուրականի
հանրահայտ
շրջահայությունների
հեղինակը և
նրա անունը
կրող
գերմանուշակագույն
ավելցուկով 1500
գալակտիկաների
հայտնաբերողը:
ՀԱԸ
կայք-էջում
հավաքված են և
ապագայում
ավելացվելու
են Մարգարյանին
առնչվող
զանազան
տեղեկություններ
և նյութեր,
տրված են
արտաքին
հղումներ Մարգարյանի
վերաբերյալ
համացանցում
առկա այլ
կայք-էջերին: Մասնավորապես
տրված են
Մարգարյանի
կենսագրությունը
և
կենսագրական
ժամանակագրական
ցանկը,
հիշողություններ
նրա մասին մի
շարք աստղագետների
կողմից,
Մարգարյանի
գիտական
նվաճումները
տարբեր
բնագավառներում,
այդ թվում
Բյուրականյան
առաջին և
երկրորդ
սպեկտրային
շրջահայությունները,
նրա գիտական
արդյունքները
փոփոխական
աստղերի,
աստղակույտերի
և աստղասփյուռների,
աստղաբաշխության,
արտագալակտիկական
աստղագիտության
բնագավառներում,
տեղեկություններ
Մարգարյանի
գալակտիկաների
մասին,
Մարգարյանի հրապարակումների
լիակատար
ցանկը և դրա
վիճակագրությունը
և
լուսանկարների
հավաքածու:
Հայկական
աստղագիտական
ընկերություն