Մամուլի հաղորդագրություն,
20.04.2013թ.
Ապրիլի 22-23-ի գիշերը
կդիտվի Լիրիդների
ասուպային
հոսքի առավելագույն
փուլը
Ապրիլի 16-26 ընթացքում
դիտվում
է Լիրիդների
ասուպային
հոսքը, որի առավելագույն
փուլն ընկնում է ապրիլի 22-23-ի գիշերը: Այն դիտվում
է Քնարի (Lyra) համաստեղության
ուղղությամբ
(Կարապի համաստեղության
հարևանությամբ)`
երկնքի ամենապայծառ
աստղերից
մեկի` Վեգայի
մոտ, որտեղ
գտնվում
է ասուպային
հոսքի կենտրոնը, որն աստղագիտության
մեջ կոչվում
է «ռադիանտ»: Լիրիդներն
ընդհանուր
առմամբ մաքսիմումից
բացի մյուս
օրերին բավական թույլ են:
Ընդհանրապես,
Լիրիդները
հզոր ասուպային
հոսքերից
չեն, բայց
դիտումների
համար նրանք հետաքրքիր
են, քանի
որ դրանից
առաջ մոտ
երեք և կես ամիս
այլ հոսքեր
չկային: Հոսքի ինտենսիվությունը
մաքսիմումում
սովորաբար
տատանվում
է ժամում
5-20 ասուպի սահմաններում`
միջինում
լինելով 10,
իսկ առանձին
ասուպների
պայծառությունը
հասնում
է +2 աստղային
մեծության
(անզեն
աչքով դիտվող միջին պայծառության
աստղերի): Լիրիդներն
ունեն երկու առանձնահատկություն.
1) նրանց դիտումները
սկսվել են չինացիների
կողմից դեռևս 2700 տարի առաջ
(ք. ա. 687թ.), ինչն
ամենահինն
է բոլոր ասուպային
հոսքերի մեջ և 2) նրանք
ժամանակ առ ժամանակ
«բռնկում» են ցուցաբերում`
հասնելով
ժամում մինչև 100 և ավելի ասուպ,
ինչի պատճառը
Երկրի անցումն է հոսքի ամենախիտ
մասով: Օրինակ,
1982-ին դիտվել
է ժամում 90
ասուպ, իսկ 1803-ին` ժամում 700 ասուպ, այսպես
կոչված` ասուպային
փոթորիկ:
Հիշեցնենք, որ ասուպային
հոսքերն առաջանում
են, երբ
Երկիրը` Արեգակի շուրջն իր ուղեծրով
շարժվելով
հանդիպում
է երկնաքարերի
խմբի, և վերջիններս`
թափանցելով
Երկրի մթնոլորտ, այրվում են և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում: Սովորաբար
երկնաքարերի
չափերը շատ փոքր
են, և նրանք
ամբողջովին
այրվում են` չհասնելով
Երկրի մակերևույթին,
և միայն հազվագյուտ
դեպքերում
է որևէ երկնաքար ընկնում Երկրի վրա,
ինչը կարող
է տեղական
աղետ առաջացնել:
Երկրի ճանապարհին
հանդիպող
երկնաքարերի
խմբերը սովորաբար
նույնացվում
են որևէ
գիսավորի
հետ, որոնց
նյութից դրանք առաջանում
են: Օրինակ,
Լիրիդների
հոսքի սկզբնաղբյուրը
Թետչերի պարբերական
գիսավորն
է: Ընդհանրապես
ասուպներ
կարող են դիտվել
ամեն օր,
սակայն ասուպային
հոսքերի օրերին դրանց թիվը
կտրուկ ավելանում
է, ինչպես նաև հոսքի
բոլոր ասուպները
որպես կանոն «ելնում» են երկնքի
որոշակի տիրույթից`
ռադիանտից:
Երբեմն դիտվում են առանձնահատուկ
ինտենսիվ
հոսքեր, որոնք կոչվում
են ասուպային
(աստղային)
անձրևներ,
ասուպային
բռնկումներ,
ասուպային
փոթորիկներ
կամ «աստղաթափեր», երբ 1 ժամում
կարող են դիտվել
1000-ից ավելի
ասուպներ:
Տարվա ընթացքում
դիտվում
է շուրջ 20 ասուպային
հոսք, որոնցից
հատկապես
ինտենսիվ
են Քվադրանտիդները,
Պերսեիդները,
Լեոնիդները
և Գեմինիդները:
Հայկական աստղագիտական
ընկերություն