Մամուլի հաղորդագրություն,
13.05.2013թ.
Հայ աստղագետներն
Արցախում
հանդես եկան դասախոսություններով
Անցած շաբաթվա ընթացքում
Արցախի դպրոցներում
իրականացվեց
Հայկական
աստղագիտական
ընկերության
աստղագիտական
դասախոսությունների
ծրագիրը, որի ընթացքում
աստղագետներն
այցելեցին
Ստեփանակերտի
և Շուշիի ավագ և հատուկ
մասնագիտացված
դպրոցները:
Ծրագիրն իրականացվում
էր ամերիկահայ
նշանավոր
աստղագետ,
Կոռնելի համալսարանի
պրոֆեսոր
Երվանդ Թերզյանի և
Արցախի Հանրապետության
Կրթության
և գիտության
նախարարության
աջակցությամբ:
Ընդամենն
անցկացվեց
10 դասախոսություն:
Աստղագետները
պատմեցին
ժամանակակից
աստղագիտության
խնդիրների
և զարգացումների,
հայ աստղագիտության
պատմության,
ՀՀ ԳԱԱ Բյուրականի
աստղադիտարանի
(ԲԱ) և հայկական
աստղագիտության
ներկայիս
վիճակի, Վիկտոր Համբարձումյանի
և մյուս նշանավոր հայ աստղագետների
մասին:
Դասախոսների թվում էին
Հայկական
աստղագիտական
ընկերության
համանախագահ
և ԲԱ առաջատար
գիտաշխատող
Արեգ Միքայելյանը,
ԲԱ ավագ գիտաշխատող
Հովհաննես
Պիկիչյանը
և ԲԱ կրտսեր
գիտաշխատող
Գոհար Հարությունյանը:
Աշակերտներին և դպրոցների
գրադարաններին
տրամադրվեցին
աստղագիտական
հանրամատչելի
նյութեր` գրքեր, բրոշյուրներ,
աստղագիտական
օրացույցներ
և քարտեզներ,
«Վիկտոր Համբարձումյան» և «Աստղագիտություն դպրոցների
համար» DVD խտասկավառակները:
Այս հանդիպումների
նպատակներից
մեկն էր
նաև դպրոցներում
հայտնաբերել
օժտված և աստղագիտությամբ
հետաքրքրքվող
աշակերտներին՝
նրանց հետ հետագա
կապ պահպանելու
և նրանց հետագա մասնագիտական
աճին օժանդակելու
համար: Հանդիպումներ
տեղի ունեցան
նաև Արցախի
Կրթության
և գիտության
նախարարությունում,
Արցախի պետական համալսարանում
և դպրոցների
ֆիզիկայի
ուսուցիչների
հետ:
Հայկական աստղագիտական
ընկերություն