Մամուլի հաղորդագրություն,
25.05.2013թ.
Մայիսի 26-ին տեղի
կունենա հազվագյուտ
երկնային
երևույթ`
մոլորակների եռակի
միացում
Մայիսի 26-ի երեկոյան տեղի կունենա
հազվագյուտ
և գրավիչ երկնային երևույթ` մոլորակների
եռակի միացում, երբ երեք
մոլորակ դիտվում է երկնքի մի հատվածում`
իրար շատ
մոտ: Այս
անգամ իրար մոտ
կդիտվեն Մերկուրին,
Վեներան
և Յուպիտերը:
Մայիսի 26-ի
արևամուտը
կլինի առանձնահատուկ.
մոտ 2.5 աստիճանի
սահմաններում
(հիշեցնենք,
որ Լուսնի
սկավառակի
անկյունային
չափն է կես աստիճան)
հնարավոր
կլինի դիտել Արեգակնային
համակարգի
երկու ամենապայծառ
մոլորակները`
Վեներան
և Յուպիտերը,
ինչպես նաև Մերկուրին:
Երեք մոլորակները
դասավորված
կլինեն եռանկյան տեսքով: Այս միացումը
հատկապես
դիտարժան
է, քանի որ մասնակցում
են մայիսին
դիտվող երեք ամենապայծառ
մոլորակները
և նույնիսկ
քաղաքային
պայմաններում
երևույթը
շատ լավ
դիտվելու
է: Դիտման լավագույն
պայմանները
կլինեն արևամուտից
հետո 30-60 րոպեի ընթացքում:
Հետաքրքիր
տեսարանը
կշարունակվի
մի քանի
օր, քանի
որ մոլորակներն
աստիճանաբար
են մոտենում
և հեռանում:
Ավելին, մայիսի 28-ին
Վեներան
և Յուպիտերը
կդասավորվեն
իրար ամենամոտ
դիրքերում`
1 աստիճան հեռավորության
վրա: Երևույթի
վերաբերյալ
տեսանյութ
կարելի գտնել հետևյալ
հղմամբ` https://www.youtube.com/watch?v=EgViw1UlXuo:
Մոլորակների միացումներ
կոչվում են երկնքում
երկու կամ ավելի
մոլորակների
իրար մոտ
դիտվելը, որպես կանոն`
մի քանի
աստիճան անկյունային
հեռավորության
սահմաններում:
Երկու մոլորակների
միացումներ
շատ հաճախ
են տեղի
ունենում,
օրինակ 1 աստիճանի սահմաններում`
որպես կանոն տարեկան
5-6 անգամ (իսկ ավելի
հեռու միացումներ`
շատ ավելի
հաճախակի):
Այդ պատճառով,
առավել հետաքրքրական
են 3 մոլորակների
միացումները
(եռակի միացումներ):
Նշենք, որ մոլորակների
միացումը
չի նշանակում,
որ այդ
մոլորակներն
իրականում
մոտենում
են տարածության
մեջ: Դա
միայն պրոյեկցիայում
է:
Անցյալ եռակի միացումը
դիտվել է
2011թ, մայիսին,
իսկ հաջորդը
կդիտվի 13 տարի հետո:
Հետաքրքրական
է, որ Մերկուրիի,
Վեներայի
և Յուպիտերի
այս տարվա
եռակի միացումը կկրկնվի 43 տարի, 2056թ. փետրվարի
27-ին:
Հայկական աստղագիտական
ընկերություն