Մամուլի հաղորդագրություն, 30.05.2013թ.

 

Անանիա Շիրակացու մեդալ՝

ֆրանսահայ անվանի աստղագետ Հակոբ Թերզանին

 

Description: D:\ACTIVE\IYA-2009\Publishing\Calendars\Armenian astronomers\Terzan Agop\Terzan_small.jpg

 

ՀՀ Նախագահի հրամանագրով ֆրանսահայ անվանի աստղագետ Հակոբ Թերզանն պարգևատրվել  է Անանիա Շիրակացու մեդալով:

Հակոբ Թերզանը սփյուռքահայ ամենանշանավոր և ընդհանրապես Ֆրանսիայի ամենահայտնի աստղագետներից է: Նրա հայտնաբերած և նրա անվամբ կոչվող աստղակույտերը հայտնի են բոլոր աստղագետներին: Նա իր բազմամյա գործունեությամբ և կարևոր արդյունքներով լուրջ ավանդ ունի դիտողական աստղաֆիզիկայի մեջ: 1967-1998-ին աշխատել է Լիոնի աստղադիտարանում, 1982-1983-ին եղել է այդ աստղադիտարանի տնօրենի տեղակալը: 1965-ին արժանացել է մաթեմատիկական գիտ. դոկտորի, 1980-ին` պրոֆեսորի կոչման:

Թերզանի աշխատանքները հիմնականում վերաբերում են փոփոխական աստղերին, աստղակույտերին և աստղերի ֆիզիկայի հարցերին: Սկսած 1963թ. նա դիտումներ է կատարել աշխարհի մի շարք կարևորագույն դիտակներով: Հայտնաբերել է 710 փոփոխական աստղ հայտնի 14 գնդաձև աստղակույտերի հարևանությամբ, 11 նոր գնդաձև աստղակույտ (Թերզանի աստղակույտեր), 158 դիֆուզ միգամածություն, 124 գալակտիկա, 4430 կարմիր փոփոխական աստղ Գալակտիկայի կենտրոնի ուղղությամբ, մեծ սեփական շարժում ունեցող 1428 աստղ, 26 մոլորակաձև միգամածություն, 122 դիֆուզ գալակտիկա Մեր Գալակտիկայի կենտրոնի ուղղությամբ: Նշված աշխատանքների արդյունքում Թերզանը հրատարակել է 100-ից ավելի գիտական հոդված կարևորագույն աստղագիտական հանդեսներում:

Թերզանը Միջազգային աստղագիտական միության (1967), Եվրոպական աստղագիտական ընկերության և Ֆրանսիայի աստղագետների ազգային միության (1964) անդամ է: 1968-1978-ին եղել է Լիոնի աստղագետների ընկերության նախագահը: Արժանացել է Ֆրանսիայի աստղագետների միության Անրի Ռեյի (1977), Ֆրանսիայի կրթության նախարարության (1979) մրցանակների, Ֆրանսիայի ԳԱ պսակավոր դափնեկրի տիտղոսին (1988) և մի շարք մեդալների:

 

Հայկական աստղագիտական ընկերություն