Մամուլի հաղորդագրություն,
31.05.2013թ.
Հոկտեմբերին կայանալիք
Միջազգային
աստղագիտական
միության
գիտաժողովին
կմասնակցի 32 երկրների
145 գիտնական
Հոկտեմբերին Երևանում
կայանալիք
Միջազգային
աստղագիտական
միության
(ՄԱՄ) գիտաժողովին
կմասնակցի
145 գիտնական
32 երկրներից,
ինչը ռեկորդային
ցուցանիշ
է Հայաստանում
անցկացված
գիտական միջոցառումների
ողջ պատմության
մեջ: Նման
քանակի երկրներ ներկայացված
են եղել
նաև 2007թ. կայացած
Եվրոպական
աստղագիտական
համագումարում:
Գիտաժողովը,
որը կկայանա
2013թ. հոկտեմբերի
7-11-ին և ստացել
է ՄԱՄ թիվ
304 գիտաժողովի
պաշտոնական
համարը, նվիրված է հայ անվանի
աստղագետ
Բենիամին
Մարգարյանի
100-ամյակին և անցկացվում
է «Ակտիվ գալակտիկական
միջուկների
բազմալիքային
շրջահայություններ
և ուսումնասիրություններ» թեմայով:
Առավել շատ
մասնակիցներ
կլինեն զարգացած աստղագիտական
երկրներից`
ԱՄՆ, Գերմանիա,
Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա,
Ճապոնիա, Չինաստան, Հնդկաստան,
Կանադա, Ավստրալիա,
Ռուսաստան,
Ուկրաինա,
ինչպես նաև Հայաստանից:
Ներկայացված
են նաև
Արգենտինան,
Բրազիլիան,
Բուլղարիան,
Թայվանը, Իռլանդիան,
Իրանը, Լեհաստանը,
Կոլումբիան,
Հոլանդիան,
Հունաստանը,
Ղազախստանը,
Մալայզիան,
Մեքսիկան,
Չիլին, Պորտուգալիան,
Սերբիան, Վենեսուելան
և Վրաստանը:
Մասնակիցների
թվում են անվանի
աստղագետներ`
միջազգային
կազմակերպությունների
և գիտական
ծրագրերի
ղեկավարներ,
աստղադիտարանների
և աստղագիտական
ինստիտուտների
տնօրեններ,
ինչպես նաև բազմաթիվ
երիտասարդ
աստղագետներ:
Կներկայացվեն
շուրջ 60 բանավոր զեկուցումներ
և շուրջ 100 պոստերներ:
Գիտաժողովի կազմակերպչական
աշխատանքներում
կներգրավվի
ուսանողների
խումբ
ԵՊՀ Ֆիզիկայի,
Միջազգային
հարաբերությունների,
Ռոմանո-գերմանական
բանասիրության
և Լրագրության
ֆակուլտետներից,
ինչպես նաև Բրյուսովի
անվ. պետական լեզվաբանական
համալսարանից
և Տուրիզմի
ինստիտուտից:
Հայաստանում նման
գիտաժողովներ
են անցկացվել
1966, 1986, 1989, 1998 և 2001թթ.,
և 2013-ին անցկացվելիք
գիտաժողովը
կլինի 6-րդը:
Հայկական աստղագիտական
ընկերություն