Մամուլի հաղորդագրություն,
21.06.2013թ.
«Գերլուսին»` հունիսի 23-ին
Հունիսի 23-ին Գրինվիչի
ժամանակով
11:32 (Երևանի ժամանակով 15:32) մեր միակ բնական
արբանյակը`
Լուսինը, առավելագույնս կմոտենա Երկրին և կդիտվի
սովորականից
ավելի մեծ: Այս տեսարժան աստղագիտական երևույթը պայմանականորեն
կոչվում
է «գերլուսին»
և նույնիսկ
վախի ու
սնահավատության
առիթ է հանդիսանում:
Սակայն այն կրկնվում
է ամեն տարի, երբ
Լուսինը` Երկրի շուրջ
իր անհամաչափ
պտույտի ընթացքում
սովորականից
ավելի է մոտենում:
Այս դիրքում,
որ կոչվում
է պերիգեոս
(երկրամերձ
կետ կամ
մերձերկիր)
Երկրի և Լուսնի
միջև հեռավորությունը կկազմի 356 991 կմ, իսկ երկու
շաբաթ անց` հուլիսի 7-ին, Լուսինը երկրից կհեռանա 406 490 կմ-ով` հասնելով իր ապոգեոսին (երկրահեռ
կետ կամ
հեռերկիր): Հիշեցնենք,
որ Երկիր-Լուսին
միջին հեռավորությունն
է 384 400 կմ: «Գերլուսնի» ժամանակ Լուսինը, Երկիրը և Արեգակը մի գծի վրա են հայտնվում, և Երկիրը հայտնվում է երկնային
այդ երկու
մարմինների միջև: Լուսնի չափերը սովորականից
16%-ով ավելի
մեծ են,
իսկ պայծառությունը`
սովորականից
30%-ով ավելի:
Համարվում է, որ «գերլուսինը» կարող է բնական աղետների պատճառ հանդիսանալ, սակայն
գիտականորեն
որևէ էական
ազդեցություն
չի հայտնաբերված: Այնուամենայնիվ,
Լուսնի ազդեցությունը
Երկրի վրա բավական
զգալի է, մասնավորապես
նրանով են պայմանավորված
Երկրի ջրային զանգվածի` օվկիանոսների
ու ծովերի,
մակարդակի
բարձրացումն
ու իջեցումը
(մակընթացությունները և տեղատվությունները): Իսկ «գերլուսնի»
ժամանակ օվկիանոսների մակարդակը սովորականի
համեմատ ևս մի քանի սանտիմետրով փոխվում է:
Հաջորդ անգամ նման երևույթ կդիտվի 2014թ. օգոստոսի
10-ին:
Հայկական աստղագիտական
ընկերություն