Մամուլի
հաղորդագրություն,
01.07.2013թ.
Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գրքի շնորհանդեսը
Հուլիսի 4-ին
(հինգշաբթի)
ժամը 12:00-ին ՀՀ
Գիտությունների
ազգային
ակադեմիայի (ԳԱԱ)
նախագահության
կլոր
դահլիճում (Բաղրամյան
24, 2-րդ հարկ) տեղի
կունենա աստղագետ,
ՀՀ ԿԳՆ
Տեխնիկական
ստեղծագործության
հանրապետական
կենտրոնի
տիեզերագիտական խմբակի
ղեկավար Ավետիք
Գրիգորյանի «Դարերի
խորքից դեպի
Տիեզերք»
գիտահանրամատչելի
գրքի
շնորհանդեսը: Գիրքը
կներկայացվի հեղինակի
կողմից, որից
հետո
ելույթներով
հանդես կգան ՀՀ
ԳԱԱ թղթակից
անդամներ Էլմա
Պարսամյանը և
Արթուր
Իշխանյանը, Հայկական
աստղագիտական
ընկերության
համանախագահ Արեգ
Միքայելյանը, Բյուրականի
աստղադիտարանի
տնօրեն Հայկ
Հարությունյանը,
պրոֆեսոր Հայկ
Սարգսյանը, ՀՀ
ԿԳՆ
Տեխնիկական
ստեղծագործության
հանրապետական
կենտրոնի տնօրեն Ֆերդինանդ
Ղարիբյանը:
Գիրքն իրենից ներկայացնում է հետաքրքրաշարժ, գիտահանրամատչելի պատմություն ճանաչման այն ուղու մասին, որ անցել է մարդկությունը օդագնացության, ավիացիայի, աստղագիտության և տիեզերագնացության բնագավառներում՝ սկսած քարե դարից մինչև մեր օրերը, ինչպես նաև գալիք տիեզերական ապագայի մասին: Հրապուրելով արտերկրային, արտասովոր երևույթներով ու առեղծվածներով՝ գիրքը քայլ առ քայլ տանում է ընթերցողին պարզ, սովորական գաղափարներից դեպի խոր, բազմակողմանի բնագիտական ու տեխնիկական գիտելիքներ, արթնացնում նրա մեջ պրպտող հետաքրքրասիրություն, զարգացնում ստեղծագործելու ձգտում և ունակություն, ինչպես նաև տալիս է համապարփակ աշխարհայացք Տիեզերքի և նրա ուսումնասիրության մասին:
Գիրքը
տպագրվել է ՀՀ
Նախագահի
կողմից
հատկացված Երիտասարդ
գիտնականների
աջակցության
ծրագրի (ԵԳԱԾ) միջոցներից
և
տրամադրվելու
է Հայաստանի
բոլոր
դպրոցներին:
Գրքի կայք-էջի հասցեն է http://ayas.ar.am/
Հայկական
աստղագիտական
ընկերություն