Մամուլի հաղորդագրություն, 02.07.2013թ.

 

Հայկական աստղագիտական ընկերության «Աստղագիտակ» առցանց հանրամատչելի ամսագիրը

 

 

Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) կողմից ստեղծվել է «Աստղագիտակ» հանրամատչելի առցանց ամսագիրը: Այն առկա է ՀԱԸ համացանցային կայք-էջում, որտեղ բերված են հանրամատչելի ամսագրերում նախկինում տպագրված հոդվածներ, համացանցային կայք-էջեր, թեմատիկ հարցազրույցներ և այլն, այնպես որ ընթերցողն արագ մուտք ունենա դեպի իրեն հետաքրքրող ոլորտները և հարցերը: 

Ամսագրի հոդվածները դասավորված են ըստ թեմատիկայի. աստղագիտության պատմություն, աստղագիտական գործիքներ և աստղադիտարաններ, աստղագիտությունը Հայաստանում, հայ աստղագետներ, Արեգակնային համակարգ, արտարեգակնային մոլորակներ և աստղակենսաբանություն, աստղեր և միգամածություններ, գալակտիկաներ, տիեզերաբանություն և տիեզերածնություն, բազմալիքային աստղագիտություն, արտերկրային քաղաքակրթություններ, տիեզերագնացություն, տիեզերական աղետներ, աստղաբանություն և աստղագուշակություն, սիրողական աստղագիտություն և աստղագիտական կրթություն:

Աստղագետները, գիտական լրագրողները և այլ հետաքրքված անձինք հրավիրվում են համապատասխան հոդվածներ և նյութեր տեղադրելու «Աստղագիտակի» էջերում: Կայք-էջի հասցեն է http://aras.am/Astghagitak/index.html

 

Հայկական աստղագիտական ընկերություն