Մամուլի հաղորդագրություն,
03.07.2013թ.
Հուլիսի 5-ին
Երկիրը կգտնվի Արեգակից ամենահեռու
դիրքում
Հուլիսի 5-ին
Գրինվիչի
ժամանակով
(UTC) 15:00 Երկիրը կգտնվի Արեգակից ամենահեռու
դիրքում, որն աստղագիտության
մեջ կոչվում
է ափելիոն
(հունարեն «ափ»` հեռու
և «հելիոս»` Արեգակ
բառերից) կամ արևահեռ կետ:
Երկրի միջին հեռավորությունն
Արեգակից մոտ
149.6 միլիոն կմ է, որն
ընդունված
է որպես 1 աստղագիտական
միավոր (ա.
մ.), սակայն քանի որ
Երկրի ուղեծիրն էլիպսաձև
է, այդ հեռավորությունը
փոփոխվում
է մոտ 147-152 միլիոն կմ-ի սահմաններում,
և Երկիրն Արեգակից միշտ նույն
հեռավորության
վրա չէ:
Աստղագետները
բավական մեծ ճշտությամբ
են չափել
Երկրի ուղեծրի պարամետրերը:
Այսպես, ավելի ճշգրիտ,
Երկիր-Արեգակ
հեռավորությունը
փոփոխվում
է 147 166 462 – 152 171 522 կմ սահմաններում
և միջինում
կազմում
է 149 597 870.691 կմ, իսկ լույսն
Արեգակից
Երկիր է հասնում միջինում 8 րոպե 19 վայրկյանում:
Արեգակի շուրջ Երկրի
պտույտը տևում է 365 օր, 5 ժամ,
48 րոպե և 46 վայրկյան
(365.242199 տարի, այսինքն սա է տարվա
ճշգրիտ տևողությունը):
Իսկ աստղագիտական միավորի արժեքը սահմանված
է 149 597 870.700 կմ:
Բոլոր մոլորակներն
էլ Արեգակի
շուրջ (և ընդհանրապես
երկնային
մարմինները՝
իրար շուրջ) պտտվում են ոչ թե շրջանաձև,
այլ էլիպսաձև
ուղեծրերով
(այդ օրինաչափությունն
առաջինը հասկացել
է Յոհան Կեպլերը, որից հետո
միայն հաշվարկները
ճշգրտվեցին,
և Կոպեռնիկոսի
տեսությունն
ընդունվեց
գիտական հանրության
կողմից): Երկրի ուղեծիրը
շատ փոքր
ձգվածություն
ունի համեմատած
մյուս մոլորակների
ուղեծրերի
հետ. համարվում
է, որ սա
էլ հավանաբար
կյանքի գոյության
հայտանիշներից
մեկն է, քանի որ
շրջանաձևին
մոտ ուղեծիրը
կայուն պայմաններ
է ապահովում
տվյալ մոլորակի վրա: Հակառակը,
հատկապես
ձգված են Մերկուրիի
և Պլուտոնի
ուղեծրերը:
Կա սխալ տեսակետ,
որ Երկրի
վրա տարվա
եղանակների
փոփոխությունը
տեղի է ունենում Արեգակից հեռավորության
փոփոխության
պատճառով,
սակայն այդ տարբերությունն
ընդամենը
3% է և չի կարող
էապես ազդել Արեգակից
Երկիր հասնող ջերմության
վրա: Ավելին,
Երկիրն Արեգակին ավելի մոտ
է ձմռանը (հունվարի սկզբին, երբ գտնվում
է պերիհելիոնում
կամ արևամերձ
կետում), իսկ ամենահեռուն`
ամռանը: Այդ պատճառով
հյուսիսային
կիսագնդում
ամռան և ձմռան տարբերությունը
մի փոքր
մեղմանում
է, իսկ հարավային
կիսագնդում`
սաստկանում:
Հայկական
աստղագիտական
ընկերություն