Մամուլի հաղորդագրություն,
04.07.2013թ.
Տեղի ունեցավ Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գրքի շնորհանդեսը
Հուլիսի 4-ին ՀՀ Գիտությունների
ազգային ակադեմիայի
(ԳԱԱ) նախագահության
փոքր դահլիճում
տեղի ունեցավ
աստղագետ,
ՀՀ ԿԳՆ Տեխնիկական
ստեղծագործության
հանրապետական
կենտրոնի
տիեզերագիտական խմբակի
ղեկավար Ավետիք Գրիգորյանի
«Դարերի խորքից
դեպի Տիեզերք» գիտահանրամատչելի
գրքի շնորհանդեսը:
Ներկա էին գիտնականներ,
ուսուցիչներ,
ուսանողներ,
աշակերտներ:
Գիրքը և նրա ստեղծման
պատմությունը
ներկայացվեց
հեղինակի
կողմից, ինչպես նաև գրքի
և հեղինակի
մասին ելույթներով
հանդես եկան ՀՀ
ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար
Հրանտ Մաթևոսյանը,
ՀՀ ԳԱԱ երիտասարդ
գիտնականների
խորհրդի նախագահ Գևորգ Վարդանյանը,
ՀՀ ԿԳՆ Տեխնիկական
ստեղծագործության
հանրապետական
կենտրոնի
տնօրեն Ֆերդինանդ
Ղարիբյանը,
պրոֆեսոր
Հայկ Սարգսյանը,
Հայկական աստղագիտական
ընկերության
համանախագահ Արեգ Միքայելյանը,
Բյուրականի
աստղադիտարանի
տնօրեն Հայկ Հարությունյանը,
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ Արթուր
Իշխանյանը
և Էլմա Պարսամյանը,
Մխիթար Սեբաստացի
կրթահամալիրի
տնօրեն Աշոտ Բլեյանը
և այլոք:
Գիրքը տպագրվել
է ՀՀ Նախագահի
կողմից հատկացված
Երիտասարդ
գիտնականների
աջակցության
ծրագրի (ԵԳԱԾ)
միջոցներից
և տրամադրվելու
է Հայաստանի
բոլոր դպրոցներին:
Կարծիքներ
հայտնվեցին,
որ գիրքը
կարող է լավ հիմք
հանդիսանալ
դպրոցներում
աստղագիտական
ուսուցման,
ինչպես նաև այլ
գիտա-հանրամատչելի
գործունեության
համար:
Հայկական աստղագիտական
ընկերություն