Մամուլի հաղորդագրություն,
13.07.2013թ.
Ֆինլանդիայում ավարտվեց Եվրոպական աստղագիտական համագումարը
Ֆինլանդիայի Տուրկու
քաղաքում
իր աշխատանքներն
ավարտեց Եվրոպական
աստղագիտական
համագումարը,
որը պաշտոնապես
կոչվում
է «Աստղագիտության և տիեզերագիտության
եվրոպական
շաբաթ» (European Week of Astronomy and Space
Science – EWASS) և անցկացվեց
հուլիսի
8-13-ին: Այն
եվրոպական
աստղագետների
տարվա գլխավոր իրադարձությունն
է, որն անցկացվում
է ամեն տարի եվրոպական
երկրներից
որևէ մեկում:
Համագումարին
ներկա էր 51 երկրի
շուրջ 650 աստղագետ, ներառյալ ճանաչված գիտնականներ,
եվրոպական
աստղագիտական
կառույցների
ղեկավարներ
և մեծ թվով
երիտասարդ
աստղագետներ:
Հայաստանից
համագումարին
մասնակցում
էր Հայկական
աստղագիտական
ընկերության
համանախագահ
Արեգ Միքայելյանը:
Եվրոպական
համագումարի
շրջանակներում
անցկացվեց
12 գիտաժողով,
14 հատուկ նստաշրջան
և 9 հատուկ խորհրդակցություն,
ինչպես նաև մի
շարք այլ
միջոցառումներ`
7 պլենար զեկուցում,
Եվրոպական
աստղագիտական
ընկերության
(ԵԱԸ)
Գլխավոր ասամբլենան
(տարեկան հաշվետվությունը
և ղեկավար
մարմինների
ընտրությունները),
Եվրոպական
հետազոտական
խորհրդի
(European Research Council – ERC) նստաշրջանը,
Եվրոպական
աստղագիտության
ASTRONET տասնամյակային
ռազմավարական
ծրագրի խորհրդակցությունը,
այլ վարչական նիստեր, եվրոպական աստղագիտական
մրցանակների հանձնումը
և այլն: Միքայելյանը տարբեր
գիտական նստաշրջաններում
հանդես եկավ երկու
զեկուցումներով,
մասնակցեց
ԵԱԸ խորհրդի
ընդլայնված
նիստին, եվրոպական
տիեզերական
խոշորագույն
ծրագրի`
ԳԱՅԱ-ի քննարկմանը,
ASTRONET խորհրդակցությունը և բազմաթիվ
քննարկումներ
ունեցավ եվրոպական
աստղագիտական
կառույցների
ներկայացուցիչների
հետ:
Արդեն հայտնի
է, որ եվրոպական
աստղագիտական
հաջորդ համագումարը
տեղի կունենա
Շվեյցարիայի
Ժնև քաղաքում,
2014թ. հունիսի
30-ից հուլիսի
4-ին:
Հայկական աստղագիտական
ընկերություն