Մամուլի հաղորդագրություն,
16.07.2013թ.
Լրացավ աստղագետ Տիգրան Մաղաքյանի 60-ամյակը
Հուլիսի 16-ին լրացավ
հայ աստղագետ,
ՀՀ ԳԱԱ Բյուրականի
աստղադիտարանի
(ԲԱ) առաջատար
գիտաշխատող
և փոխտնօրեն,
Հայկական
աստղագիտական
ընկերության
փոխնախագահ
Տիգրան Մաղաքյանի
60-ամյակը:
Մաղաքյանը ծնվել է 1953թ. Երևանում:
1975-ին ավարտել
է ԵՊՀ Ֆիզիկայի
ֆակուլտետը
աստղաֆիզիկա
մասնագիտացմամբ
և սկսել է աշխատել ԲԱ-ում: 1976-78-ին սովորել է ասպիրանտուրայում
և 1979-ին պաշտպանել
է թեկնածուական
թեզ: 1989-ին դարձել է ավագ գիտաշխատող
և գիտական
խմբի ղեկավար:
2001-ին պաշտպանել
է դոկտորական
թեզ: Նույն
թվականից
առաջատար
գիտաշխատող
է, իսկ 2012-ից` ԲԱ
փոխտնօրեն:
Մաղաքյանը մոտ
100 գիտական
աշխատանք
է հրապարակել
կարևորագույն
աստղագիտական
ամսագրերում,
որոնք նվիրված են Մեր
Գալակտիկայում
աստղերի և
միգամածությունների
ուսումնասիրությանը,
այդ թվում`
«Անդրադարձնող միգամածությունների
միացյալ կատալոգը» 2003թ.: Նրա գիտական
հետաքրքրությունների
շարքում են Հերբիգ-Հարո
օբյեկտները,
T Ցուլի տիպի աստղերը,
գիսավորաձև
միգամածությունները,
երիտասարդ
աստղերի շիթերը: Նրա նվաճումների
թվում կարելի է նշել գիսավորաձև
միգամածությունների
այսպես կոչված սպեկտրային
ասիմետրիայի
և տասնյակ
Հերբիգ-Հարո
օբյեկտների
հայտաբերումը
և մանրակրկիտ
ուսումնասիրությունները:
Մասնակցել
է միջազգային
մի շարք
գիտաժողովների,
այդ թվում
Եվրոպական
համագումարների
և Միջազգային
աստղագիտական
միության
(ՄԱՄ) գիտաժողովների:
Նրա նախաձեռնությամբ
նոր միջազգային
համագործակցութան
ծրագրեր են հաստատվել
Ռուսաստանի,
Ֆրանսիայի,
Ճապոնիայի,
Մեծ Բրիտանիայի
և ԱՄՆ աստղագետների
հետ, որոնք
այսօր էլ ակտիվ
են ԲԱ-ում:
Բազմաթիվ
դիտումներ
է ունեցել
ԲԱ 2.6 մ և Ռուսաստանի
Հատուկ աստղադիտարանի
6 մ աստղադիտակներով`
ակտիվորեն
օգտագործելով
աստղագիտական
սպեկտրադիտության
ժամանակակից
եղանակները:
Մաղաքյանի հետաքրքիր
և արտասովոր
հոբբիներից
է նրա մասնակցությունը
ՀՀ և ՌԴ զանազան
ինտելեկտուալ
խաղերի, որտեղ նա
բազմաթիվ
նվաճումների
է հասել` մի քանի
անգամ ճանաչվելով
լավագույն
խաղացողի
կոչմանը:
Մաղաքյանը ՄԱՄ, Եվրոպական
(ԵԱԸ), Եվրասիական
(ԵԱԱԸ) և Հայկական
(ՀԱԸ) աստղագիտական
ընկերությունների
անդամ է: 2001-ից
ՀԱԸ փոխնախագահն
է, 2002-ից` ԵԱԱԸ Գիտա-տեխնիկական
խորհրդի անդամ: Արժանացել
է մի շարք
դրամաշնորհների:
Ընդգրկվել
է Հայաստանի
առավել արդյունավետ
աշխատող գիտնականների
ցանկում:
Հայկական աստղագիտական
ընկերություն