Մամուլի հաղորդագրություն,
18.07.2013թ.
Հայաստանը մասնակցեց Մոլորակային տվյալների միջազգային ալյանսի գործադիր խորհրդի նիստին
2013թ. հուլիսի
16-18-ին Փարիզում`
Ֆրանսիայի
Տիեզերական
հետազոտությունների
ազգային կենտրոնում
(CNES – Centre National d’Etudes Spatiales)
տեղի ունեցավ
Մոլորակային
տվյալների
միջազգային
ալյանսի (IPDA
– International Planetary Data Alliance) գործադիր
կոմիտեի VIII
նիստը: Ներկա էին
IPDA անդամ երկրների և
տիեզերական
գործակալությունների
ներկայացուցիչները,
ինչպես նաև առաջին
անգամ հրավիրված
էր Հայաստանի
ներկայացուցիչը:
IPDA անդամ են հանդիսանում
Ամերիկյան
օդագնացության
և տիեզերական
գործակալությունը`
ՆԱՍԱ-ն (NASA – National Aeronautics and Space
Administration), Եվրոպական
տիեզերական
գործակալությունը
(ESA – European Space Agency), CNES-ը (Ֆրանսիա),
Իտալական
(ASI – Agenzia Spaziale Italiana, Իտալիա),
Գերմանական
(DLR), Մեծ Բրիտանիայի
(UK Space Agency), Ճապոնիայի
(JAXA – Japan Aerospace Exploration Agency), Չինաստանի
(China National Space Administration), Հնդկաստանի
(Indian Space Research Organization) տիեզերական
գործակալությունները
և Ռուսաստանի
Տիեզերական
հետազոտությունների
ինստիտուտը
(ÈÊÈ – Èíñòèòóò êîñìè÷åñêèõ
èññëåäîâàíèé): IPDA-ն զբաղվում
է մոլորակային
տվյալների
ստացմամբ
և արդյունավետ
օգտագործման
հնարավորություններ
ստեղծելով,
սերտորեն
համագործակցում
է Տիեզերքի
հետազոտման
կոմիտեի (COSPAR)
և Վիրտուալ
աստղադիտարանների
միջազգային
ալյանսի (IVOA)
հետ:
Հայաստանից նիստին
մասնակցում
էր Հայկական
աստղագիտական
ընկերության
(ՀԱԸ) համանախագահ,
Հայկական
վիրտուալ
աստղադիտարանի
(ՀՎԱ) ղեկավար
Արեգ Միքայելյանը:
Նա ելույթ
ունեցավ` ներկայացնելով
հայ աստղագետների
գործունեությունը
տիեզերական
հետազոտությունների
բնագավառում
և մոլորակային
տվյալների
օգտագործման
մեջ հայկական
աստղագիտական
տվյալների
շտեմարանների
ներդրումը:
Հաշվի առնելով, որ Բյուրականի
աստղադիտարանում
իրականացված
Մարգարյանի
շրջահայության
թվայնացման
նախագիծը
բազմաթիվ
հնարավորություններ
է ընձեռում
փոքր մոլորակների
ուսումնասիրության
համար, որ ՀՎԱ-ն հանդիսանում
է IVOA ակտիվ անդամներից
մեկը և վերջերս Հայաստանում
նաև ստեղծվել
է Հայկական
տիեզերական
գործակալություն,
Հայաստանն
ընդունվեց
IPDA: Տեղի ունեցան նաև բազմաթիվ
քննարկումներ
այլ տիեզերական
գործակալությունների
ներկայացուցիչների
հետ:
Հայկական աստղագիտական
ընկերություն