Մամուլի հաղորդագրություն,
18.09.2013թ.
Հայ պատանիների
հերթական
հաջողությունը
միջազգային
աստղագիտական
օլիմպիադայում
Այս տարի
Սեպտեմբերի 6-14-ին Լիտվայի
Վիլնյուս քաղաքից
50 կմ հեռավորության
վրա գտնվող Դուբինգայ
հանգստավայրում
տեղի ունեցավ Աստղագիտության
18-րդ Միջազգային
Օլիմպիադան, որին
մասնակցեցին նաև
Հայաստանի պատանիները։
Օլիմպիադային
մասնակցում էին
18 երկրներց (Հայաստան,
Ռուսաստան, Մոսկվայի
մարզ, Ուկրաինա,
Լիտվա, Ղրիմ, Չինաստան,
Կորեա, Իտալիա,
Թայլանդ, Ինդոնեզիա,
Հնդկաստան, Բանկլադեշ,
Ռումինիա, Էստոնիա,
Շվեդիա, Բուլղարիա,
Ղազախստան) ժամանած
89 պատանիներ։ Մեր
երեխաներից 4-ը
վերցրեցին բրոնզե
մեդալ։ Մեդալակիրներն
էին՝ Մամբրեյան
Վարդգես (ֆիզ–մաթ.
դպրոց), Վասիլյան
Արսեն (ՀՊՃՀ), Թոփչյան
Հրանտ (ֆիզ–մաթ.
դպրոց), Սողոմոնյան
Հայկ (ֆիզ–մաթ. դպրոց)։
Թիմի ղեկավարներն
էին Վ. Հ. Համբարձումյանի
անվան Բյուրականի
աստղադիտարանի
գիտաշխատակից,
Ֆիզմաթ դպրոցի
ուսուցչուհի, Օլիմպիական
թիմի ղեկավար Մարիետտա
Գյուլզադյանը
և Երևանի Պետական
Համալսարանի ֆիզիկայի
ֆակուլտետի դասախոս
Էմիլյա Կարապետյանը։
Նկարում, ձախից
աջ` թիմի անդամներ
Արա Մամբրեյան
(ֆիզ–մաթ. դպրոց),
Հայկ Սողոմոնյան
(ֆիզ–մաթ. դպրոց),
Հրանտ Թոփչյան
(ֆիզ–մաթ. դպրոց),
Գևորգ Մարտիրոսյան
(ֆիզ–մաթ. դպրոց),
Մարիետտա Գյուլզադյան,
Արսեն Վասիլյան
(ՀՊՃՀ), Վարդգես
Մամբրեյան (ֆիզ–մաթ.
դպրոց), Էմիլյա
Կարապետյան։ Կիսանստած
է Սիրանուշ Բաբախանովան (ֆիզ–մաթ.
դպրոց)։
Հայկական աստղագիտական
ընկերություն