Մամուլի հաղորդագրություն,
25.10.2013թ.
Լույս տեսան 2014թ. աստղագիտական օրացույցներ
Հայկական աստղագիտական
ընկերության
և «Էդիթ-Փրինթ» հրատարակչության
կողմից լույս տեսան
2014թ. աստղագիտական
օրացույցներ` «Բյուրականի
աստղադիտարան», «Վիկտոր Համբարձումյան», «Հայ
աստղագետներ» և
«Լուսնի
փուլեր»:
Առաջին օրացույցի էջերում
բերված են տեղեկություններ
Բյուրականի
աստղադիտարանի
վերաբերյալ`
համառոտ պատմությունը,
գիտական անձնակազմը,
կարևորագույն
գիտական սարքավորումները`
աստղադիտակները,
կարևորագույն
գիտական արդյունքները,
Բյուրականյան
նշանավոր
շրջահայությունները,
միջազգային
համագործակցությունը,
անցկացված
գիտաժողովները
և երիտասարդական
ամառային
դպրոցները,
ինչպես նաև ԲԱ՝ որպես Հայաստանի
կարևորագույն
այցելությունների
կենտրոններից
մեկը: «Վիկտոր
Համբարձումյան»
օրացույցի
էջերում բերված
են Վ.Հ.
Համբարձումյանի
առավել նշանակալից 12 գիտական
արդյունքները: «Հայ աստղագետներ» օրացույցի
համապատասխան
էջերում (ծննդյան
ամիսների
հաջորդականությամբ) տեղ
են գտել
12 խոշորագույն
հայ աստղագետների
համառոտ կենսագրություններն
ու գիտական
գործունեությունը,
այդ թվում`
Անանիա Շիրակացի, Վիկտոր Համբարձումյան,
Բենիամին
Մարգարյան,
Գրիգոր Գուրզադյան,
Երվանդ Թերզյան (ԱՄՆ), Մարատ
Առաքելյան,
Վահե Պետրոսյան
(ԱՄՆ)
և այլոք, ինչպես
նաև յուրաքանչյուր
էջում հիշատակված
են տվյալ
ամսին ծնված հայազգի
աստղագետներ,
աստղաֆիզիկայում
ներդրում
ունեցող ֆիզիկոսներ,
աստղագիտության
հետ այլ
առնչություն
ունեցող գիտնականներ,
ընդհանուր
առմամբ ևս 106 հոգի:
«Լուսնի փուլեր» օրացույցը
ներկայացնում
է 2014թ. Լուսնի
փուլերն ըստ օրերի:
Առաջին երեք օրացույցները հրատարակվել
էին նաև
անցյալ տարի, իսկ
«Լուսնի փուլեր»-ը հրատարակվում
է առաջին անգամ:
Հայկական աստղագիտական
ընկերություն