Մամուլի հաղորդագրություն,
29.10.2013թ.
Մարգարյանի գալակտիկաների
հայտնաբերումը,
որոնց թվում կային
թե Սեյֆերտի
տիպի գալակտիկաներ,
թե՛ քվազարներ
և թե՛ նոր
տեսակի AGN-ներ:
1943թ. ամերիկացի
աստղագետ
Կարլ Սեյֆերտն
(1911-1960) առանձնացրեց
արտառոց լայն առաքման
գծերով 12 գալակտիկա,
որոնց մոտ նկատվում
էր մեծ
արագություններով
գազի արտահոսք:
Սակայն մոտակա տարիներին
այս աշխատանքն
անուշադրության
մատնվեց,
և միայն հետագայում
այս գալակտիկաները
կոչվեցին
Սեյֆերտի
անվամբ: Այնուհետև,
1963թ. նույնպես
ամերիկացի
աստղագետ
Մաարտեն Շմիդտը (ծն. 1929թ.)` օգտագործելով
Պալոմարի
աստղադիտարանի
մետրանոց դիտակը, աստղանման
ռադիոաղբյուրների
մեջ հայտնաբերեց
Տիեզերքի
ամենահեռավոր
օբյեկտները,
որոնք կոչվեցին քվազարներ
(քվազի-աստղային
ռադիոաղբյուրներ):
Առաջին քվազարն էր 3C 273 ռադիոաղբյուրը, այնուհետև
իրար հետևից
նույնացվեցին
3C 48-ը
և մյուսները:
Քվազարները
և Սեյֆերտի
գալակտիկաները
ներկայումս
աստղաֆիզիկայի
և տիեզերաբանության
հիմնարար
մասն են
կազմում
և ընկած են սև խոռոչների
տեսության
հիմքում, որոնք էլ
անմիջականորեն
կապվում են աստղերի
և գալակտիկաների
առաջացման
և էվոլյուցիայի
հետ:
Հայ աստղագետները
Բյուրականի
աստղադիտարանում
նույնպես
մեծ ներդրում
ունեն քվազարների
հայտնաբերման
մեջ. մասնավորապես
Ջիվան Ստեփանյանի
և Արեգ Միքայելյանի
գիտահետազոտական
խմբերի կողմից 1980-2000-ական
թթ. հայտնաբերվել
են հարյուրավոր
նոր պայծառ
քվազարներ
Բյուրականի
շրջահայությունների
և ռենտգենյան
աղբյուրների
նույնացումների
հիման վրա, ընդ
որում, եթե թույլ
քվազարները
բազմահազար
են Տիեզերքում,
և դրանց հայտնաբերումը
ներկայումս
միայն վիճակագրական
նշանակություն
ունի, ապա
յուրաքանչյուր
նոր պայծառ
քվազար կարևոր է դրանց ֆիզիկական
բնութագրերը,
բազմալիքային
հատկությունները
և էվոլյուցիան
հասկանալու
համար: Հիշեցնենք,
որ հոկտեմբերին
Երևանում
անցկացվեց
այս թեմային
նվիրված Միջազգային
աստղագիտական
միության
խոշոր գիտաժողով,
որին մասնակցեցին
շուրջ 140 աստղագետներ:
Հայկական աստղագիտական
ընկերություն