Մամուլի հաղորդագրություն,
01.11.2013թ.
Նոյեմբերի 3-ին տեղի կունենա
հազվագյուտ
երկնային
երևույթ` Արեգակի հիբրիդ խավարում
Նոյեմբերի
3-ին Գրինվիչի
ժամանակով
12:47:36 տեղի կունենա հազվագյուտ
երկնային
երևույթ` այսպես կոչված Արեգակի հիբրիդ խավարում: Արեգակի խավարում տեղի է ունենում,
երբ Լուսինն
անցնում է
Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ
ծածկելով
Արեգակի սկավառակը
երկրային
դիտորդի համար (մասնակի
կամ լրիվ
խավարում):
Լրիվ խավարման
փուլում, երբ հեռավորությունների
տատանումների
պատճառով
Լուսնի սկավառակն
ավելի փոքր է Արեգակի
սկավառակից,
դիտվում է
օղակաձև խավարում: Հազվագյուտ
դեպքերում
լրիվ և օղակաձև խավարումները
հաջորդում
են միմյանց`
կախված, թե Երկրագնդի
որ կետից
են դիտվում,
և այս դեպքում
խավարումը
կոչվում է
հիբրիդ կամ օղակաձև-լրիվ:
Նոյեմբերի
3-ի խավարման
մասնակի փուլը կսկսվի
Գրինվիչի
ժամանակով
(UTC) ժամը 10:05, իսկ լրիվ
խավարումը՝
11:05: Ժամը
12:47:36-ին Ատլանտյան
օվկիանոսում`
Փղոսկրի Ափից և Գանայից
հարավ, կլինի
առավելագույն
փուլը, որը կտևի
1 րոպե 39 վայրկյան:
Լրիվ խավարման
առավելագույն
շերտը կունենա 58 կմ լայնություն:
Լրիվ խավարումը
կավարտվի
14:28, իսկ
խավարումն
ամբողջությամբ
(ներառյալ
մասնակի փուլը)՝ ժամը 15:28: Խավարումը
դիտվելու
է Հյուսիսային
Ամերիկայի
արևելյան
ափերից սկսած մինչև
Աֆրիկայի
արևելյան
ափերը: Հայաստանում
խավարումը
կդիտվի մասնակի` փոքր չափով
միայն: Այս խավարումը
2013 թվականի
Արեգակի երկու խավարումներից
վերջինն է:
Հայկական աստղագիտական
ընկերություն