Մամուլի հաղորդագրություն, 27.02.2014թ.

 

Աստղագիտական իրադարձությունների օրացույց

 

Sona Farmanyan's photo.Sona Farmanyan's photo.Sona Farmanyan's photo.Sona Farmanyan's photo.

 

Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համացանցային կայք-էջի «Իրադարձությունների օրացույց» բաժնում (Calendar of Events) այժմ արդեն հասանելի է 2014 թվականի օրացույցը, որտեղ ներկայացված են այս պահին հայտնի 2014թ. բոլոր կարևոր աստղագիտական իրադարձությունները, այդ թվում ինչպես երկնային երևույթները, այնպես էլ միջազգային և հայկական աստղագիտության մեջ նախատեսվող միջոցառումները: Առաջին խմբում ընդգրկված են Արեգակի և Լուսնի խավարումները, բոլորհիմնական (թվով 20) ասուպային հոսքերը, Լուսնի փուլերը, մոլորակների դիմակայությունները, միացումները և ծածկումները Լուսնի կողմից, ամենավտանգավոր երկրամերձ աստղակերպերի և երկնաքարերի անցումները: Երկրորդ խմբի իրադարձությունների մեջ են Բյուրականի աստղադիտարանի և ՀԱԸ կարևորագույն գործերը, միջազգային և տեղական գիտաժողովները, խորհրդակցությունները, ամառային դպրոցներն ու աստղագիտական օլիմպիադաները, հայ և օտարազգի նշանավոր աստղագետների տարեդարձները: Մասնավորապես, հուլիսին Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի կունենա Եվրոպական աստղագիտական ընկերության համագումարը: Այս տարի նաև տրվելու է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը:

Կայք-էջի հասցեն է http://www.aras.am/Calendar/calendar.htm


Հայկական աստղագիտական ընկերություն