ՀԱԸ մամուլի հաղորդագրություն 08.04.2014թ.
Ռելյատիվիստիկական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի առաջին գիտաժողովը Հայաստանում
Հունիսի 30-ից հուլիսի 4-ը Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա Ռելյատիվիստիկական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի (ICRANet) գիտաժողով «Սև խոռոչներ. Տիեզերքի ամենամեծ էներգիայի աղբյուրները» թեմայով:
Հիշեցնենք, որ ICRANet-ը ստեղծվել է 2002թ. Իտալիայի և Վատիկանի կողմից, Հայաստանն անդամակցել է 2003-ից: Հայաստանի մասնաճյուղը ռազմավարական նշանակություն ունի. Հայաստանը դիտարկվում է որպես ICRA-ի տարածաշրջանային կենտրոն այն Մերձավոր Արևելքի և Միջին Ասիայի երկրների հետ կապելու համար:
Գիտաժողովի գիտական կազմկոմիտեում ընդգրկված են անվանի աստղագետներ երկրներից ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից և մի շարք այլ երկրներից, այդ թվում Հայաստանից: Կազմկոմիտեի համանախագահներն են Ռեմո Ռուֆինին (Իտալիա) Ֆելիքս Ահարոնյանը (Գերմանիա), Ռադիկ Մարտիրոսյան և Հայկ Հարությունյան (Հայաստան): Նախքան գիտաժողվը` հունիսի 23-27 նաև տեղի կունենա ամառային դպրոց, որին կմասնակցեն Հայաստանի և արտերկրի երիտասարդ աստղագետներ:
Հայկական աստղագիտական ընկերություն