ՀԱԸ մամուլի հաղորդագրություն, 12.04.2014թ.

 

Այսօր Տիեզերագնացության համաշխարհային օրն է

 

ՀԱԸ մամուլի հաղորդագրություն, 12.04.2014թ.

Այսօր Տիեզերագնացության համաշխարհային օրն է

Ապրիլի 12-ը Տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օրն է: Այս օրը խորհրդանշում է գիտության և այդ ոլորտում աշխատող մարդկանց հաղթանակը: 1961 թվականի ապրիլի 12- ին առաջին անգամ Յուրի Գագարինը «Վոստոկ» տիեզերանավով թռիչք կատարեց Երկրի շուրջը, դրանով իսկ մեկնարկելով տիեզերական թռիչքների սկիզբը: 108 րոպեանոց թռիչքը բեկումնային էր տիեզերքի յուրացման գործում։ Նույն տարում ևս 3 թռիչք տեղի ունեցավ` երկուսը ամերիկացիների (Ալան Շեփարդ և Վիրջիլ Գրիսոմ) և մեկը` խորհրդային մեկ այլ տիեզերագնաց Գերման Տիտովի կողմից: Այսպիսով տիեզերական դարաշրջանի սկիզբը դրվեց: Առ այսօր, տիեզերական թռիչքներ են կատարել 36 երկրների 540 տիեզերագնացներ, այդ թվում 12 ամերիկյան տիեզերագնացներ իջել են Լուսնի վրա և բազմաթիվ տիեզերագնացներ դուրս են եկել բաց տիեզերական տարածություն:
1968թ. Ավիացիայի միջազգային ֆեդերացիայի 61-րդ գլխավոր համաժողովում որոշում է ընդունվել ապրիլի 12-ը նշել որպես Տիեզերագնացության համաշխարհային օր:
Տիեզերական հետազոտությունները չեն սահմանափակվում միայն տիեզերանավերի արձակմամբ: Բազմաթիվ ավտոմատ սարքեր դուրս են բերվում Երկրի ուղեծիր (Երկրի առաջին արբանյակն արձակվել է 1957թ.), երբեմն նաև այլ ուղեծրեր` զանազան հետազոտություններ կատարելու նպատակով` աստղագիտական, երկրաբանական, օդերևութաբանական, քարտեզագրական, գյուղատնտեսական և այլ: Այսօր արբանյակներն ապահովում են բոլոր տեսակի հաղորդակցությունները` հեռախոսային, հեռուստատեսային, համացանցային, տեղորոշման: Ցավոք, տիեզերական մասշտաբների են հասել նաև ռազմական պաշտպանական միջոցները, սակայն դրանք նաև կարող են ծառայել տիեզերական աղետներից պաշտպանվելու համար: 
Հայ գիտնականները նույնպես զգալի ներդրում ունեն տիեզերական հետազոտությունների բնագավառում: Բավական է հիշատակել խորհրդային առաջին տիեզերական աստղադիտարանների հեղինակ Գրիգոր Գուրզադյանին և տիեզերական կենսաբանության հիմնադիր Նորայր Սիսակյանին: Ներկայումս Բյուրականի աստղադիտարանի գիտնականները հաջողությամբ համագործակցում են ամերիկյան ՆԱՍԱ, եվրոպական և ռուսական տիեզերական գործակալությունների հետ` համատեղ գիտական ծրագրերի շրջանակներում: 
Հիշեցնենք նաև, որ վերջերս Հայաստանում ստեղծվել է տիեզերական գործակալություն: 
 
Հայկական աստղագիտական ընկերություն

 

Ապրիլի 12-ը Տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օրն է: Այս օրը խորհրդանշում է գիտության և այդ ոլորտում աշխատող մարդկանց հաղթանակը: 1961 թվականի ապրիլի 12- ին առաջին անգամ Յուրի Գագարինը «Վոստոկ» տիեզերանավով թռիչք կատարեց Երկրի շուրջը, դրանով իսկ մեկնարկելով տիեզերական թռիչքների սկիզբը: 108 րոպեանոց թռիչքը բեկումնային էր տիեզերքի յուրացման գործում։ Նույն տարում ևս 3 թռիչք տեղի ունեցավերկուսը ամերիկացիների (Ալան Շեփարդ և Վիրջիլ Գրիսոմ) և մեկը` խորհրդային մեկ այլ տիեզերագնաց Գերման Տիտովի կողմից: Այսպիսով տիեզերական դարաշրջանի սկիզբը դրվեց: Առ այսօր, տիեզերական թռիչքներ են կատարել 36 երկրների 540 տիեզերագնացներ, այդ թվում 12 ամերիկյան տիեզերագնացներ իջել են Լուսնի վրա և բազմաթիվ տիեզերագնացներ դուրս են եկել բաց տիեզերական տարածություն:
1968
թ. Ավիացիայի միջազգային ֆեդերացիայի 61-րդ գլխավոր համաժողովում որոշում է ընդունվել ապրիլի 12-ը նշել որպես Տիեզերագնացության համաշխարհային օր:
Տիեզերական հետազոտությունները չեն սահմանափակվում միայն տիեզերանավերի արձակմամբ: Բազմաթիվ ավտոմատ սարքեր դուրս են բերվում Երկրի ուղեծիր (Երկրի առաջին արբանյակն արձակվել է 1957թ.), երբեմն նաև այլ ուղեծրեր` զանազան հետազոտություններ կատարելու նպատակով` աստղագիտական, երկրաբանական, օդերևութաբանական, քարտեզագրական, գյուղատնտեսական և այլ: Այսօր արբանյակներն ապահովում են բոլոր տեսակի հաղորդակցությունները` հեռախոսային, հեռուստատեսային, համացանցային, տեղորոշման: Ցավոք, տիեզերական մասշտաբների են հասել նաև ռազմական պաշտպանական միջոցները, սակայն դրանք նաև կարող են ծառայել տիեզերական աղետներից պաշտպանվելու համար

Հայ գիտնականները նույնպես զգալի ներդրում ունեն տիեզերական հետազոտությունների բնագավառում: Բավական է հիշատակել խորհրդային առաջին տիեզերական աստղադիտարանների հեղինակ Գրիգոր Գուրզադյանին և տիեզերական կենսաբանության հիմնադիր Նորայր Սիսակյանին: Ներկայումս Բյուրականի աստղադիտարանի գիտնականները հաջողությամբ համագործակցում են ամերիկյան ՆԱՍԱ, եվրոպական և ռուսական տիեզերական գործակալությունների հետ` համատեղ գիտական ծրագրերի շրջանակներում
Հիշեցնենք նաև, որ վերջերս Հայաստանում ստեղծվել է տիեզերական գործակալություն:

 

Հայկական աստղագիտական ընկերություն