Մամուլի հաղորդագրություն, 13.04.2014թ.

Ապրիլի 14-ին տեղի կունենա Մերկուրիի և Ուրանի «միացումը»

Մամուլի հաղորդագրություն, 13.04.2014թ.

Ապրիլի 14-ին տեղի կունենա Մերկուրին և Ուրանի «միացումը» 

Ապրիլի 14-ին տեղի կունենա գրավիչ երկնային երևույթ` մոլորակների միացում, երբ երկու մոլորակ դիտվում է երկնքի մի հատվածում` իրար շատ մոտ: Այս անգամ իրար մոտ կդիտվեն Մերկուրին և Ուրանը։
Մերկուրիի և Ուրանի միացումը, որը բավական սեղմ է (1°23 անկյունային հեռավորություն), դիտվում է Երկրագնդի համարյա բոլոր կետերից: Մոլորակների միջև այդ անկյունային հեռավորությունը մոտավորապես հավասար է մարդու ճկույթի հաստությանը բազկի հեռավորության վրա: Իհարկե, իրականում Մերկուրին և Ուրանը հսկայական հեռավորության վրա են միմյանցից: Պարզապես նրանք դիտվում են նույն տեսագծի ուղղությամբ: Իրականում Մերկուրին Երկրից հեռու է միջինում 1.04 աստղագիտական միավոր (1 ա.մ.` Երկիր-Արեգակ հեռավորությունը, հավասար է մոտ 150 միլիոն կմ), իսկ Ուրանը` մոտ 19.2 ա.մ.: 
Ցանկալի է միացումը դիտել բարձր վայրերից, օրինակ քաղաքում` բարձր հարկերից: Ուրանը տեսնելու համար պետք կգա փոքր աստղադիտակ կամ հեռադիտակ, քանի որ այն բավական թույլ է պայծառ Մերկուրիի կողքին և անզեն աչքով չի երևում:  
Մոլորակների միացումներ կոչվում են երկնքում երկու կամ ավելի մոլորակների իրար մոտ դիտվելը, որպես կանոն` մի քանի աստիճան անկյունային հեռավորության սահմաններում: Երկու մոլորակների միացումներ շատ հաճախ են տեղի ունենում, օրինակ 1 աստիճանի սահմաններում` որպես կանոն տարեկան 5-6 անգամ (իսկ ավելի հեռու միացումներ` շատ ավելի հաճախակի): Առավել հազվագյուտ են 3 մոլորակների միացումները (եռակի միացումներ): 

Հայկական աստղագիտական ընկերություն

Ապրիլի 14-ին տեղի կունենա գրավիչ երկնային երևույթ` մոլորակների միացում, երբ երկու մոլորակ դիտվում է երկնքի մի հատվածում` իրար շատ մոտ: Այս անգամ իրար մոտ կդիտվեն Մերկուրին և Ուրանը։
Մերկուրիի և Ուրանի միացումը, որը բավական սեղմ է (1°23 անկյունային հեռավորություն), դիտվում է Երկրագնդի համարյա բոլոր կետերից: Մոլորակների միջև այդ անկյունային հեռավորությունը մոտավորապես հավասար է մարդու ճկույթի հաստությանը բազկի հեռավորության վրա: Իհարկե, իրականում Մերկուրին և Ուրանը հսկայական հեռավորության վրա են միմյանցից: Պարզապես նրանք դիտվում են նույն տեսագծի ուղղությամբ: Իրականում Մերկուրին Երկրից հեռու է միջինում 1.04 աստղագիտական միավոր (1 ա.մ.` Երկիր-Արեգակ հեռավորությունը, հավասար է մոտ 150 միլիոն կմ), իսկ Ուրանը` մոտ 19.2 ա.մ.: 
Ցանկալի է միացումը դիտել բարձր վայրերից, օրինակ քաղաքում` բարձր հարկերից:

Ուրանը տեսնելու համար պետք կգա փոքր աստղադիտակ կամ հեռադիտակ, քանի որ այն բավական թույլ է պայծառ Մերկուրիի կողքին և անզեն աչքով չի երևում