Մամուլի հաղորդագրություն, 17.05.2014թ.
Միջազգային աստղագիտական միության 2014 թ․ գիտաժողովները
Ինչպես բոլոր վերջին տարիները, 2014 թ. նույնպես հարուստ է Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) գիտաժողովներով. այս տարի անցկացվելու է 9 ՄԱՄ գիտաժողով, ինչպես նաև տարածաշրջանային 2 համաժողով։ ՄԱՄ գիտաժողովներն աստղագիտական աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներն են, որոնցում քննարկվում են կարևորագույն աստղագիտական խնդիրները և որոնց որպես կանոն մասնակցում են ոլորտի լավագույն մասնագետները:
2014 թ․ՄԱՄ գիտաժողովների ցանկը․
ՄԱՄ #305 գիտաժողով`Բևեռաչափություն. Արեգակից մինչև աստղերը եւ աստղային շրջակայքը (նոյեմբերի 30 - դեկտեմբերի 5, Պունտա Լեոնա, Կոստա Ռիկա),
ՄԱՄ #306 գիտաժողով`21-րդ դարի տիեզերաբանության վիճակագրական մարտահրավերները (SCCC 21) (մայիսի 25-29 , Լիսաբոն, Պորտուգալիա),
ՄԱՄ #307 գիտաժողով`Նոր մոտեցումներ զանգվածեղ աստղերի աստղասեյսմալոգիայի, ինտերֆերոմետրիայի և սպեկտրաբևեռաչափության (հունիսի 23-27, Ժնեւ, Շվեյցարիա),
ՄԱՄ #308 գիտաժողով`Զելդովիչյան Տիեզերք։ Տիեզերական ոստայնի առաջացումն ու զարգացումը (հունիսի 23-28, Թալլին,Էստոնիա),
ՄԱՄ #309 գիտաժողով` Գալակտիկաների եռաչափ կառուցվածքը տիեզերական տարածությունում (հուլիսի 07-11, Վիեննա, Ավստրիա),
ՄԱՄ #310 գիտաժողով`Բաղադրյալ մոլորակային համակարգեր (հուլիսի 07-11, Նամուր, Բելգիա),
ՄԱՄ #311 գիտաժողով` Գալակտիկաների զանգվածները` որպես ձեւավորման մոդելների սահմանաչափեր (հուլիսի 21-25 , Օքսֆորդ, Մեծ Բրիտանիա),
ՄԱՄ #312 գիտաժողով`Աստղակույտերը եւ սեւ խոռոչները գալակտիկաներում տիեզերական ժամանակի ընթացքում (օգոստոս 25-29, Պեկին, ՉԳԱ Ազգային գրադարան, Հոնկոնգ),
ՄԱՄ #313 գիտաժողով` Արտագալակտիկական շիթերը բոլոր անկյունների տակ (սեպտեմբեր 15-29 ,Պուրտո Այորա, Գալապագոս կղզիներ, Էկվադոր)։
ՄԱՄ կազմակերպում է նաև տարածաշրջանային համաժողովներ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի, Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների և Լատինական Ամերիկայի երկրների համար, որոնք համապատասխանաբար կոչվում են MEARIM, APRIM և LARIM։ Այս տարի անցկացվելու է այդպիսի 2 համաժողով.
MEARIM 2014.ՄԱՄ երրորդ մերձավորարևելյան և աֆրիկյան տարածաշրջանային համաժողով (սեպտեմբերի 1-6 , Բեյրութ, Լիբանան),
APRIM 2014. ՄԱՄ 12-րդ Ասիական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային համաժողով (օգոստոսի 19-22, Դեջոն, Կորեա)։
Նշենք, որ ՄԱՄ-ի գիտաժողովների 60-ամյա պատմության ընթացքում 304-ից 17-ը տեղի է ունեցել նախկին Խորհրդային Միության տարածքում, որից Ռուսաստանում` 8, Հայաստանում` 5, Ուկրաինայում` 3 և Էստոնիայում` 1: Հիշենցնեք, որ վերջին ՄԱՄ #304 գիտաժողովը տեղի ունեցավ Հայաստանում ՝ 2013թ. հոկտեմբերի 7-11-ին․ «Ակտիվ գալակտիկական միջուկների բազմալիքային շրջահայություններ և ուսումնասիրություններ» թեմայով, որը նվիրված էր հայ անվանի աստղագետ Բենիամին Մարգարյանի 100-ամյակին։
Հայկական աստղագիտական ընկերություն