Մամուլի հաղորդագրություն, 23.05.2014թ.

 

Աստղագիտական իրադարձությունների ամենամսյա օրացույց

 

Sona Farmanyan's photo.Sona Farmanyan's photo.Sona Farmanyan's photo.Sona Farmanyan's photo.

 

Հունիս ամսից սկսած Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ) տարածելու է աստղագիտական իրադարձությունների ամենամսյա առցանց օրացույց, որում ներկայացված են լինելու սպասվող երկնային երևույթները, միջազգային և տեղական աստղագիտական իրադարձությունները: ՀԱԸ ակնկալում է, որ այս օրացույցները կնպաստեն գիտական լրագրության ավելի նպատակաուղղված գործունեությանը, քանի որ յուրաքանչյուր լրագրող հնարավորություն կունենա նախապես ընտրել իր համար առավել հետաքրքիր տեղեկատվությունը
Օրացույցներում ընդգրկվելու են Արեգակի և Լուսնի խավարումները, ասուպային հոսքերը, մոլորակների դիմակայությունները, միացումները և ծածկումները Լուսնի կողմից, ամենավտանգավոր երկրամերձ աստղակերպերի և երկնաքարերի անցումները, միջազգային և տեղական գիտաժողովները, խորհրդակցությունները, ամառային դպրոցներն ու աստղագիտական օլիմպիադաները, ինչպես նաև Բյուրականի աստղադիտարանի և ՀԱԸ կարևորագույն գործերը, հայ և օտարազգի նշանավոր աստղագետների տարեդարձները:

Ամենամսյա օրացույցները հասանելի կլինեն ՀԱԸ հետևյալ կայք-էջումhttp://www.aras.am/Calendar/all2014.htm

 

Հայկական աստղագիտական ընկերություն