Մամուլի հաղորդագրություն, 08.06.2014թ.
Սատուրնի ծածկումը Լուսնի կողմից
Հունիսի 10-ի երեկոյան տեղի կունենա գրավիչ երկնային երևույթ՝ Սատուրնի ծածկումը Լուսնի կողմից։ Ծածկումն (լատիներեն` օկուլտացիա) աստղագիտական այն երևույթն է, երբ մեկ երկնային մարմին անցնում է մեկ այլ երկնային մարմնի առջևից, և քանի որ Լուսնի սկավառակի անկյունային չափը տասնյակ և հարյուրավոր անգամ մեծ է մոլորակների սկավառակներից, ավելի հաճախ տարբեր մոլորակների ծածկումներ կարելի է դիտել Լուսնի կողմից։ Օրինակ, Սատուրնի անկյունային տրամագիծը (18”) Լուսնի անկյունային տրամագծից (31.5’) փոքր է 106 անգամ: Այդ երևույթի ժամանակ երկու լուսատուները երկնքում մոտենում են միմյանց, այնուհետև մոլորակը հայտնվում է Լուսնի սկավառակի հետևում և որոշ ժամանակ չի երևում, իսկ որոշ ժամանակ անց հայտնվում է Լուսնի մյուս կողմում: Այդ ժամանակ առավել ակնհայտ են մոլորակների շարժումները, և մարդիկ հնագույն ժամանակներից նկատել են երկնային այս իրադարձությունները և հետևել դրանց: Այս լուսնային ծածկումը տեսանելի կլինի Հարավային Աֆրիկայից, Հարավարևմտյան Ասվտրալիայից և Անտարկտիդայից 2014 թ․Լուսինը 22 անգամ կծածկի Սատուրն և Ուրան մոլորակները:
Հայկական աստղագիտական ընկերություն