Մամուլի հաղորդագրություն, 11.06.2014թ.

 

Հայտնի դարձան Գրուբերի տիեզերաբանության մրցանակի հաղթողները

 

Home

2014թ. Գրուբերի հիմնադրամի միջազգային մրցանակը տիեզերաբանության  ոլորտում շնորհվել է  Յան Էյնաստոյին (Էստոնիա), Քենետ Ֆրիմանին, (Ավստրալիա), Բրենտ Տուլիին (ԱՄՆ) և Սիդնեյ Վան Դեն Բերգին (Կանադա)` մոտակա և հեռավոր Տիեզերքի միջև կապ հաստատելու շնորհիվ Մոտակա Դաշտի Տիեզերքի տեսությունը ստեղծելու համար` հետազոտությունների մի ոլորտ, որը օգնեց հասկանալ, որ գալակտիկաների բաշխումը պատահական չէ, այլ ունի որոշակի կառուցվածք, և թաքնված զանգվածը առանցքային դեր է խաղացել այդ կառուցվածքի էվոլյուցիայի մեջ: Ի դեպ, պրոֆեսոր Յ. Էյնաստոն նաև Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի 2012թ. հաղթողներից մեկն է:

Գրուբերի միջազգային մրցանակները տրվում են տիեզերաբանությանն, գենետիկայի և նյարդաբանության ոլորտներում այնպիսի նորարարական աշխատանքների համար, որոնք ապահովում են նոր մոդելներ, ոգեշնչում և ենթադրում են հիմնարար առաջընթաց գիտության և մշակույթի ոլորտում: Յուրաքանչյուր մրցանակ ներառում է ոսկե մեդալ և 500,000 ԱՄՆ դոլար: Տիեզերաբանության մրցանակը տրվում է 2001թ.-ից և այնուհետև Գրուբերի հիմնադրամը մրցանակներ սահմանեց ևս 2 ոլորտում:

Տիեզերաբանության մրցանակի նախորդ դափնեկիրների թվում են այնպիսի հռչակավոր գիտնականներ, ինչպիսիք են Մարտին Ռիսը, Ջեյմս Պիբլսը, Ալան Սանդեյջը, Վերա Ռուբինը, Ռաշիդ Սյունյաևը, Սոլ Պերլմուտերը և Բրայան Շմիդտը:

 

 

Հայկական աստղագիտական ընկերություն