Մամուլի հաղորդագրություն, 11.07.2014թ.
«Գերլուսին»` հուլիսի 12-ին
Հուլիսի 12-ին Գրինվիչի ժամանակով 11:25 (Երևանի ժամանակով 15:25) մեր միակ բնական արբանյակը` Լուսինը, առավելագույնս կմոտենա Երկրին և կդիտվի սովորականից ավելի մեծ: Այս տեսարժան աստղագիտական երևույթը պայմանականորեն կոչվում է «գերլուսին» և նույնիսկ վախի ու սնահավատության առիթ է հանդիսանում: Սակայն այն կրկնվում է ամեն տարի, երբ Լուսինը` Երկրի շուրջ իր անհամաչափ պտույտի ընթացքում սովորականից ավելի է մոտենում:
Այս դիրքում, որ կոչվում է պերիգեոս (երկրամերձ կետ կամ մերձերկիր) Երկրի և Լուսնի միջև հեռավորությունը կկազմի 361,863 կմ: Հիշեցնենք, որ Երկիր-Լուսին միջին հեռավորությունն է 384 400 կմ: «Գերլուսնի» ժամանակ Լուսինը, Երկիրը և Արեգակը մի գծի վրա են հայտնվում, և Երկիրը հայտնվում է երկնային այդ երկու մարմինների միջև: Լուսնի չափերը սովորականից 16%-ով ավելի մեծ են, իսկ պայծառությունը` սովորականից 30%-ով ավելի:
Համարվում
է, որ «գերլուսինը»
կարող է բնական
աղետների պատճառ
հանդիսանալ, սակայն
գիտականորեն որևէ
էական ազդեցություն
չի հայտնաբերված:
Այնուամենայնիվ,
Լուսնի ազդեցությունը
Երկրի վրա բավական
զգալի է, մասնավորապես
նրանով են պայմանավորված
Երկրի ջրային զանգվածի`
օվկիանոսների
ու ծովերի, մակարդակի
բարձրացումն ու
իջեցումը (մակընթացությունները
և տեղատվությունները):
Իսկ «գերլուսնի»
ժամանակ օվկիանոսների
մակարդակը սովորականի
համեմատ ևս մի
քանի սանտիմետրով
փոխվում է:
Հաջորդ գերլուսինը
կդիտվի 2014թ. օգոստոսի
10-ին և սեպտեմբերի
9-ին:
Հայկական աստղագիտական ընկերություն